Տնտեսական

USD BUY - 389.00+0.00 USD SELL - 392.00+0.50
EUR BUY - 406.00+0.00 EUR SELL - 411.00+2.00
OIL:  BRENT - 74.96-0.28 WTI - 71.03-0.21
COMEX:  GOLD - 2688.80-1.08 SILVER - 30.88-1.69
COMEX:  PLATINUM - 960.60-1.07
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.09-0.42 EUR/GBP - 1.0476+0.57
FOREX:  EUR/USD - 1.0476+0.57 GBP/USD - 1.259+0.47
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44296.51+0.97 NASDAQ - 19003.65+0.16
STOCKS US: S&P 500 - 5969.34+0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 38780.14+1.30 TOPIX - 2715.60+0.71
STOCKS CHINA:  HANG SENG - 19150.99-0.41 SSEC - 3263.76-0.10
STOCKS EUR:  FTSE100 - 8262.08+1.38 CAC40 - 7255.01+0.58
STOCKS EUR:  DAX - 19322.59+0.92
25/11/2024  CBA:  USD - 390.14+0.38 GBP - 490.80+2.43
25/11/2024  CBA:  EURO - 409.14+2.74
25/11/2024  CBA:  GOLD - 33803.54+404.47 SILVER - 392.04+2.76
ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎՈՒՄ Է ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՀԱՄԱԼԻՐ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
12/05/2011 15:27
Կիսվել

ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎՈՒՄ Է ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՀԱՄԱԼԻՐ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

ՀՀ կառավարությունը սահմանել է ՀՀ պետական սահմանում սահմանային ռեժիմը, պետական սահմանի անցման կետերի ռեժիմը, երկաթուղային, ավտոմոբիլային, օդային և այլ հաղորդակցությունը պետական սահմանով իրականացնելու նպատակով` ՀՀ պետական սահմանի անցման կետերը, սահմանանշանների ձևերը, տեղադրման կարգը և նկարագիրը, պետական սահմանի խնամքի կանոնները, անձանց, տրանսպորտային միջոցների, կենդանիների, բեռների և այլ գույքի` պետական սահմանով բացթողնման կանոնները։  Փաստաթղթերի ընդունումը հնարավորություն կտա ամբողջությամբ ապահովել օրենսդրության համապատասխան դրույթներից բխող պահանջները, կարգավորել ոլորտում պատասխանատու լիազոր մարմինների իրավասությունների և համագործակցության շրջանակները, վերահսկողական և հսկողական գործառույթները, իրականացնել անցման կետերի արագ և արդյունավետ աշխատանքը։
 
Վարչապետն առաջարկել է ընդունել նաև արձանագրային որոշում. «Մենք մեր քաղաքացիներից շարունակում ենք ստանալ բողոքներ, որ սահմանը հատելիս բավական երկար ժամանակ են ծախսում բոլոր ընթացակարգերի վրա, այժմ ավելացել է նաև պարտադիր ապահովագրության խնդիրը, հերթեր են առաջանում,- ասել է Տիգրան Սարգսյանը։ – Մենք նաև դիմել ենք Կենտրոնական բանկին, խնդրելով, որ այս հարցը քննարկվի։ Այնտեղ անցկացվել է խորհրդակցություն ապահովագրական ընկերությունների հետ, որոնք պատրաստ են այդ ծառայությունները մատուցել սահմանակետերում` իրենց տրամադրված տարածքներում։ Եթե նրանք ունեն այդ պատրաստակամությունը, ապա արձանագրային որոշմամբ հանձնարարականներ տանք մեր երեք մարզպետներին, ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը, Պետական եկամուտների կոմիտեին, որպեսզի հնարավորին չափ սեղմ ժամկետում հատկացնեն այդ տարածքները` համագործակցելով Կենտրոնական բանկի հետ, հրավիրելով ապահովագրական ընկերություններին, որպեսզի նրանք այդ տարածքներում ի վիճակի լինեն այս ծառայությունները մատուցել, և մենք հերթերից հնարավորին չափ սեղմ ժամկետում ձերբազատվենք»։
25/11/2024
դրամ
Դոլար (USD)
390.14
+0.38
Եվրո (EUR)
409.14
+2.74
Ռուբլի (RUR)
3.75
-0.04
Լարի (GEL)
142.52
+0.21
33803.54
+404.47
Արծաթ
392.04
+2.76