2022թ. հունվար-մարտին Հայաստանում արտահանումն աճել է 40.1%-ով
2022թ. հունվար-մարտ ամիսներին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 2,098.0 մլն ԱՄՆ դոլար։ 2021թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 38.5%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից:
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 634.4 մլն ԱՄՆ դոլարով:
Այսպես, 2022թ. հունվար-մարտին Հայաստանն արտահանել է 731.8 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 1,366.2 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:
Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանման աճը կազմել է 26.9%, իսկ ներմուծման ոլորտում արձանագրված աճը՝ 45.6%։