12/05/2011 16:18
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Այսօր` մայիսի 12-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որի շրջանակներում գործադիրն իր որոշմամբ 2011թ. հուլիսի 1-ից կիրառությունից հանել է ՀՀ ներմուծվող կամ Հայաստանում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման համար «2008» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշները, սահմանել, որ 2012թ. հունվարի 1-ից արգելվում է դրանցով դրոշմավորված արտադրանքի իրացումը, ինչի շնորհիվ կմեծանա դրոշմավորման պահանջների նկատմամբ հսկողության արդյունավետությունը։
Հաջորդ որոշմամբ` ավելի վաղ ընդունված որոշման մեջ կատարվել է փոփոխություն, համաձայն որի մաքսային մարմիններին կատարված վճարումը պետք է հավաստվի նաև հայտարարագրման ավտոմատ համակարգին առևտրային բանկի կողմից վճարումը կատարած լինելու էլեկտրոնային եղանակով ուղարկված հաղորդագրությամբ։ Արդյունքում էականորեն կկրճատվի «Կանաչ ուղի» ընթացակարգով ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպման համար պահանջվող ժամանակը։
29/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.18
-0.16
Եվրո (EUR)
412.14
-1.05
Ռուբլի (RUR)
4.3187
+0.0144
Լարի (GEL)
139.42
-0.11
Արծաթ
716.12
-43.36
14:24 29/09/26
