12/05/2011 17:05
ՀԱՅԱՍՏԱՆՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻ ՇԱՐՔ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ
Այսօր` մայիսի 12-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստի շրջանակներում գործադիրը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Քուվեյթի Պետության կառավարությունների միջև դիվանագիտական և հատուկ անձնագրեր կրող անձանց առանց մուտքի արտոնագրի միմյանց տարածք մուտք գործելու մասին» փոխըմբռնման հուշագիր, «Հայաստանի Հանրապետության և Սեյշելյան Կղզիների Հանրապետության կառավարությունների միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիր կնքելու առաջարկություններին։
Իր նիստում կառավարությունը համաձայնություն է տվել նաև Հայաստանի Հանրապետության և Օմանի Սուլթանության կառավարությունների միջև միանգամից երեք` տնտեսական, գիտական և տեխնիկական, կրթության և գիտության, մշակույթի բնագավառներում համաձայնագիր կնքելու առաջարկությանը։
06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
Արծաթ
611.93
+9.52
10:54 07/11/26
10:35 07/11/26
18:40 06/11/26
