13/05/2011 12:16
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՈԼՈՐՏԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԽՆԴԻՐՆԵՐ
Երևան քաղաքի զբոսաշրջության զարգացման հիմնական մոտեցումներն ու ծրագրերն են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և զբոսաշրջային ու այդ ոլորտի շահագրգիռ ավելի քան 90 կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից` այս հանդիպման շրջանակներում քաղաքապետն ընդգծել է, որ զբոսաշրջային հնարավորությունների թիրախավորված առանձնահատկությունները պետք է մատնանշեն այդ ոլորտում մասնագիտացած մասնավոր ընկերությունները:
Կարևորելով Երևանի զբոսաշրջության զարգացման հրամայականը, ինչպես նաև մայրաքաղաքի զբոսաշրջային միասնական հայեցակարգի մշակման անհրաժեշտությունը` Կարեն Կարապետյանը նշել է, որ քաղաքապետարանը պատրաստ է փոխգործակցել շահագրգիռ բոլոր կառույցների հետ. «Երևանն աշխարհին ներկայանալու լավ հնարավորություններ ունի, բայց, ցավոք, այդ ամենը շատ վատ է կազմակերպված: Ըստ էության, Երևան բրենդը ընդհանրապես ներկայացված չէ աշխարհում, ու դա, կարծում եմ կհամաձայնեք, որ հիմնականում ձեր բացթողումն է: Մենք պատրաստ ենք լսել կառուցողական ցանկացած առաջարկ, որպեսզի միասին կարգավորենք այս դաշտը»,- նշել է քաղաքապետը:
Կարեն Կարապետյանը գործակալություններին առաջարկել է ակտիվորեն համագործակցել Երևանի քաղաքապետարանի հետ, ներկայացնել ծրագրային հստակ առաջարկներ, ինչպես նաև կարծիքներ, թե ինչ սպասելիքներ ունեն զբոսաշրջային գործունեության դաշտում ներգրավված ընկերությունները քաղաքապետարանից` Երևանը զբոսաշրջության առումով առավել գրավիչ դարձնելու հարցում:
Ողջունելով Երևանի քաղաքապետի նախաձեռնությունը` ընկերությունների ներկայացուցիչները խոստացել են առաջիկայում առավել հստակ առաջարկների փաթեթ ներկայացնել:
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
Արծաթ
605.97
-3.85
16:27 11/11/26
