ՏՄՊՊՀ-Ն ԸՆԴԱՌԱՋԵՑ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՂՆԵՐԻՆ. ՆՐԱՆՑ ԸՆՁԵՌՎԵՑ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Այսօր՝ մայիսի 13-ին կայացած ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նիստում Թուրքիայից և Չինաստանից հագուստի ներկրմամբ զբաղվող բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչները Հանձնաժողովից խնդրեցին հավելյալ ժամանակ տրամադրել՝ վարչական վարույթի նյութերին լիարժեք ծանոթանալու համար: Նշենք, որ Հանձնաժողովը արդեն մի քանի անգամ ընդառաջել է տնտեսվարողներին և լրացուցիչ ժամանակ է տրամադրել՝ վերջիններիս հնարավորություն ընձեռելով ծանոթանալու փաստաթղթերին:
Ելնելով գործի հասարակական հնչեղությունից և կարևորությունից` Հանձնաժողովը որոշեց մեկ անգամ ևս ընդառաջել «Չորս ընկեր», «Պրոֆ Իմպրոտեքս», «Նանիս» և «ՍՕՀՕ» ընկերությունների ներկայացուցիչներին:
Հիշեցնենք, որ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի հնարավոր խախտումների առնչությամբ Հանձնաժողովը վարչական վարույթ էր հարուցել շուկայում գործող վերոնշյալ 4 ընկերությունների հանդեպ: