13/05/2011 14:55
ՏՄՊՊՀ – «ԱԼԵՔՍ ԳՐԻԳ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿԻՆ ՏՈՒԳԱՆՎԵՑ՝ ՊԱՀԱՆՋՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՉՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Մի շարք ապրանքային շուկաներում սկսված ուսումնասիրությունների ընթացքում ՀՀ Տնտեսական Մրցակցության Պաշտպանության Պետական Հանձնաժողովը (ՏՄՊՊՀ), ի թիվս շատ այլ ընկերությունների, տեղեկատվություն է պահանջել նաև «Ալեքս գրիգ» ընկերությունից: Սակայն, պահանջված տեղեկատվությունը մինչ օրս Հանձնաժողովին չի տրամադրվել, ինչն օրենքի խախտում է: «Ալեքս Գրիգ» ընկերության ներկայացուցիչը այսօր` մայիսի 13-ին կայացած Հանձնաժողովի նիստի ընթացքում ընդունեց օրենքի խախտման փաստը և նշեց, որ ընկերությունը պարտավորվում է ներկայացնելու պահանջվող փաստաթղթերը:
Տեղեկատվությունը Հանձնաժողովի որոշմամբ սահմանված ժամկետում չներկայացնելու համար «Ալեքս Գրիգ» ընկերությունը տուգանվեց 500 հազար դրամով, ինչն այս դեպքում օրենքով սահմանված առավելագույն պատժաչափն է:
Տեղեկատվությունը Հանձնաժողովի որոշմամբ սահմանված ժամկետում չներկայացնելու համար «Ալեքս Գրիգ» ընկերությունը տուգանվեց 500 հազար դրամով, ինչն այս դեպքում օրենքով սահմանված առավելագույն պատժաչափն է:
Տեղեկացնենք նաև, որ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նոր փոփոխություններով, որը համապատասխան ընթացակարգերն անցնելուց հետո կմտնի ուժի մեջ, նման դեպքում կիրառվող տուգանքի չափը կազմում է մինչև 5 միլիոն դրամ:
21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
Արծաթ
663.46
-6.37
