2011Թ.-Ի ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄՍԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 6.9%-ՈՎ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2011թ.-ի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում Հայաստանում մսի արտադրության ծավալներն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 6.9%-ով և կազմել 8941 տոննա: Միևնույն ժամանակահատվածում մսամթերքի (ներառյալ երշիկեղեն) արտադրության ծավալներն աճել են 10%-ով և կազմել 900 տոննա: Իսկ մսի կիսապատրաստուկների արտադրոեւթյան ծավալներն աճել են 15.6%-ով և կազմել 109 տոննա: