Ֆինանսական

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Մեկնարկում է Ինեկոբանկ Երևանի գարնանային երրորդ բարեգործական վազքը
28/04/2022 19:30
Կիսվել

Մեկնարկում է Ինեկոբանկ Երևանի գարնանային երրորդ բարեգործական վազքը

Ինեկոբանկը հավատարիմ է մնում բարի գործերի իրականացմանն ու առողջ ապրելակերպի խրախուսմանն ուղղված իր մոտեցումներին։

Մայիսի 1-ին կկայանա «Ինեկոբանկ Երևանի գարնանային վազք» թվով 3-րդ բարեգործական մրցարշավը։ Հանդիպման վայրն անփոփոխ է․կրկին վազում ենք մայրաքաղաքի թթվածնային կենտրոնում՝ Հրազդանի կիրճում։

Միջոցառումն այս տարի իրականություն կդառնա 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամների համար ուսումնական մասնագիտական դասընթացներ կազմակերպելու առաքելությամբ։ Մասնակիցները կլինեն սահմանամերձ բնակավայրերից, որտեղ և կկազմակերպվեն դասընթացները։

Այս տարվա բարեգործական վազքի ողջ հասույթն ուղղվելու է «Հայ Մայրեր» ՀԿ-ին, որը և կազմակերպելու է մասնագիտական դասընթացները։ Սա Ինեկոբանկի և «Հայ Մայրեր» բարեգործական կազմակերպության շարունակական համագործակցություններից մեկն է, սակայն եզակի է նրանով, որ մեկտեղում է սպորտն ու բարեգործությունը։

Մրցարշավին մասնակցելու են շուրջ 700 վազորդ՝ երեխաներ և մեծահասակներ,  մրցելու են 1կմ, 5կմ, 10կմ և էստաֆետա մրցատարածություններում։

«Ինեկոբանկն իր գործունեության 26 տարիների ընթացքում մշտապես կարևորել է բարեգործական նախաձեռնություններին մասնակցությունը։ Սա մեր ավանդական  գարնանային բարեգործական վազքն է և մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ միավորում է բարին գործելու պատրաստակամություն,  առողջ ապրելակերպի ձգտում և սոցիալական բարձր պատասխանատվության զգացում ունեցող անհատներին և ընտանիքներին մեկ վազքուղու վրա։ Հայրենիքին իրենց կյանքը նվիրաբերած զինծառայողների ընտանիքներին սատարելը յուրաքանչյուրիս առաջնահերթությունն է»,- նշում է Ինեկոբանկի Մանրածախ բիզնեսի տնօրեն Լևոն Ռուբինյանը:

Ինեկոբանկ Երևանի գարնանային վազք 2022-ի կազմակերպիչն է «Արմ Մարաթոն» հիմնադրամը, որը 2015 թվականից ի վեր նախաձեռնում է վազքին առնչվող տարբեր միջոցառումներ՝ նպաստելով առողջ ապրելակերպի և սպորտային տուրիզմի զարգացմանը Հայաստանում։

Այսպիսով, հանդիպում ենք մայիսի 1-ին՝ ժամը 09:00-ին, Երևանի ամենականաչ հատվածի վազքուղում՝ Հրազդանի կիրճում։

Գրանցման և մանրամասների համար կարող եք այցելել միջոցառման պաշտոնական էջ։

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69