Տնտեսական

USD BUY - 362.50-0.50 USD SELL - 365.50+0.00
EUR BUY - 421.00-1.00 EUR SELL - 428.00+0.00
OIL:  BRENT - 93.60+0.05 WTI - 87.06+0.65
COMEX:  GOLD - 4624.10+2.39 SILVER - 69.47+2.12
COMEX:  PLATINUM - 1895.70+0.86
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.91-0.08 EUR/GBP - 1.1679-0.11
FOREX:  EUR/USD - 1.1679-0.11 GBP/USD - 1.3636-0.04
STOCKS RUS:  RTSI - 811.09+1.16
STOCKS US: DOW JONES - 53277.01+0.98 NASDAQ - 26180.46+0.43
STOCKS US: S&P 500 - 7674.37+0.43
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10816.56+0.64 CAC40 - 8484.43+0.37
STOCKS EUR:  DAX - 26136.56+0.59
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
ՎԱՐՉԱՊԵՏ – 2010Թ.-Ի ԸՆԹԱՑՔՈՒՄ  ԻՆՏԵՐՆԵՏԻ ՄԻՋԻՆԱՑՎԱԾ ՄԱՆՐԱԾԱԽ ՍԱԿԱԳՆԵՐԸ ԿՐԿՆԱԿԻ ՆՎԱԶԵԼ ԵՆ
13/05/2011 17:22
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏ – 2010Թ.-Ի ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՆՏԵՐՆԵՏԻ ՄԻՋԻՆԱՑՎԱԾ ՄԱՆՐԱԾԱԽ ՍԱԿԱԳՆԵՐԸ ԿՐԿՆԱԿԻ ՆՎԱԶԵԼ ԵՆ

2011թ մայիսի 13-ին ՀՀ ազգային ժողովում մեկնարկեցին ՀՀ 2010թ պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկումները: Այս շրջանակներում ելույթով հանդես եկավ նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` նախ ներկայացնելով ՀՀ տնտեսության 2011 թվականի ընդհանուր բնութագրիչները և այն միջավայրը, որտեղ իրականացվել է բյուջեի կատարողականը: Իր ելույթում վարչապետն ամփոփ կերպով անդրադառձավ նաև 2010թ պետական բյուջեի ցուցանիշներին: Այսպես, 2010 թվականին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 780 մլրդ դրամ, ինչը գերազանցում է 2009 թվականի ցուցանիշը 13 %-ով, իսկ ծախսային մասը գերազանցել է 2009 թվականի նույնանուն ցուցանիշը մոտ 3%-ով: Այս կապակցության վարչապետը, մասնավորապես, նշեց. «Սա կարևոր ցուցանիշ է մեզ համար, քանի որ դուք հիշում եք, որ 2009թ. մենք պետբյուջեի ծախսերը ֆինանսավորելու համար աննախադեպ մեծ ծավալի պարտքեր ներգրավվեցինք, որպեսզի ի վիճակի լինենք չկրճատելու պետբյուջեի ծախսերը, իսկ 2010թ. արդեն հիմնականում ծախսերը կատարվել են մեր եկամուտների հաշվին և բյուջեի դեֆիցիտի կրճատման պայմաններում այնամենայնիվ մենք կարողացել ենք շուրջ 3 տոկոսով ավելացնել մեր ծախսերը»:
 
2010 թվականին ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ կատարված քայլերը. 
 
– 2010 թվականի ընթացքում կատարվել են շուրջ 350 կմ երկարությամբ ճանապարհահատվածների վերանորոգման աշխատանքները, այդ թվում` 224 կմ-ը` ներգրավված վարկային միջոցների հաշվին, իսկ 126 կմ պետական բյուջեի ֆինանասավորմամբ:
 
– 2010 թվականին հիմնանորոգվել են 8 կամուրջներ: Այդ թվում պահուստային ֆոնդի միջոցներով իրականացվել են բնածին և տեխնածին աղետների հետևանքով վնասված 44 ճանապարհահատվածների վերականգնման, ինչպես նաև 9 ճանապարհահատվածների և 5 կամուրջների հիմնանորոգման աշխատանքներ՝ շուրջ 5.6 միլիարդ դրամի չափով:
 
– 2010 թվականի ընթացքում կառուցվել և վերանորոգվել են 901 կմ խողովակաշարեր, սա աննախադեպ ծավալ է կազմում, որից խմելու ջրի ջրագծերը կազմում են 697 կմ, կոյուղու կոլեկտորները` 23 կիլոմետր (5 քաղաքներում), իսկ ոռոգման ջրանցքներ և ջրատարները` 181 կմ:
 
– 2010 թվականին կատարվել են դրենաժների մաքրման և խորացման աշխատանքները ընդհանուր 346 կմ երկարությամբ:

–  Ճապոնիայի կառավարության վարկի հաշվին 2010թ, շահագործման է հանձնվել Երևանի ՋԷԿ-ը:

– ՀՀ կառավարության և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության միջև կնքված պայմանագրի համաձայն` 2010թ. սեպտեմբերին ամբողջությամբ ավարտվել են թվով 17 110 կՎ ենթակայանների վերականգնման աշխատանքները:

– 2010թ. ապահովվել է 3G ստանդարտով գործող համակարգերի՝ շահագործումը, որոնք ծածկում է Հանրապետության ողջ տարածքի ծածկույթը: Ինչպես նաև առաջին անգամ Հայաստանի Հանրապետությում գործարկվել են 4G ստանդարտի կապի տեխնոլոգիաներ;

– 2010 թվականի ընթացքում արագագործ ինտերնետի միջինացված մանրածախ սակագները գրեթե կրկնակի նվազել են: Ինտերների մեծածախ սակագները կրճատվել են ավելին, քան 2 անգամ՝ կազմելով 71000 դրամ և այս միտումը շարունակվում է նաև այս տարի: Ինտերնետից օգտվողների ընդհանուր թվաքանակը (ներառյալ նաեւ բջջային հեռախոսների միջոցով օգտվողները) 2010 թվականին կազմել է 1,5 միլիոն, իսկ լայնաշերտ ինտերնետի բաժանորդների քանակը աճել է գրեթե 2.5 անգամ կազմելով 173 հազար:

– Ինտերնետը 2010թ. հասանելի է դարձել ևս 300 դպրոցում: Ընդհանուր առմամբ, այսօր ՀՀ 944 դպրոց արդեն ապահովված է ինտերնետի մուտքով:

– ՀԲ-ի վարկային ծրագրի շրջանակներում 2009-2010թթ. ընթացքում իրականացվել են 8 մարզային բժշկական կենտրոնի արդիականացման, հիմնովին վերանորոգման, նորագույն բժշկական սարքավորումներով և կահույքով հագեցման աշխատանքներ, ավարտվել են 5 բժշկական կենտրոնների մասնաշենքերի հիմնանորոգման աշխատանքները, ավարտին են մոտենում Ապարանի բժշկական կենտրոնի հիմնանորոգման աշխատանքները: 2010թ. սկսվել և ընթացքի մեջ են Գավառի բժշկական կենտրոնի ծննդատան շենքի հիմնանորոգման և Գյումրիի նոր բժշկական կենտրոնի կառուցման աշխատանքները:

– 2010թ. ընթացքում գյուղական համայնքներում կառուցվել են 10 նոր և վերանորոգվել 20 համայնքային ամբուլատորիա, ինչպես նաև տրամադրվել են ժամանակակից բժշկական սարքավորումներ:  Ընդհանուր առմամբ, մարզային հիվանդանոցային համակարգում 2009-2010թթ. ընթացքում իրականացվել են շուրջ 17 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ, որից 4,4 մլն ԱՄՆ դոլարի ներդրումները՝ նորագույն բժշկական սարքավորումների և կահույքի մասով: 

– Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով աղետի գոտու բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում ավարտվել են` Գյումրի քաղաքում` 1056 բնակարաններից բաղկացած 22 բազմաբնակարան շենքերի աշխատանքները: Սպիտակ քաղաքում հանձնվել են շահագործման` 220 բնակելի տներ, իսկ ՀՀ Լոռու մարզի գյուղական բնակավայրերում կառուցվել են 303 բնակելի տներ: Դրա հետ մեկտեղ սկսվել է Գյումրի քաղաքում 1756 բնակարաններից բաղկացած 38 բազմաբնակարան շենքերի և Լոռու մարզի գյուղական բնակավայրերում 375 բնակելի տների շինարարությունը:

– ՀՀ 2010 թվականի բյուջեի հաշվին՝ 5.3 մլրդ դրամ գումարի շրջանակներում իրականացվել են 154 օբյեկտների կառուցման և հիմանորոգման աշխատանքներ:

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6