Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Գերմանիայում նախազգուշացրել են 2023 թվականին համաշխարհային պատմության խոշորագույն ճգնաժամի մասին
29/04/2022 15:03
Կիսվել

Գերմանիայում նախազգուշացրել են 2023 թվականին համաշխարհային պատմության խոշորագույն ճգնաժամի մասին

Ուկրաինական ճգնաժամի պատճառով մատակարարումների շղթայի խախտումը կհանգեցնի պարարտանյութերի դեֆիցիտի եւ ֆերմերներին կզրկի բավարար չափով բերք ստանալու հնարավորությունից: Այդ մասին ասվում է Compact գերմանական հրատարակության հոդվածում:

«Հաջորդ տարի մեզ սպասում է մարդկության պատմության մեջ խոշորագույն պարենային ճգնաժամերից մեկը»,-հրատարակությունը մեջբերում է Bayer AG քիմիա-դեղագործական անդրազգային կորպորացիայի բաժնի ղեկավար Մատիաս Բեռնինգերի խոսքը: Նրա տեսակետը կիսում է տնտեսագետ Մատին Կայիմը, որի խոսքով՝ համաշխարհային սովի ճիրաններում կարող է հայտնվել մինչեւ հարյուր միլիոն մարդ: Ինչպես նշել է ՄԱԿ-ի Պարենավորման համաշխարհային ծրագրի ղեկավար Դեւիդ Բիզլին, սննդամթերքների անբավարարությունը կառաջացնի ընդգրկուն միգրացիոն հոսքեր, որոնց ֆոնին 2015 թվականի ճգնաժամը «նման կլինի ամառային զբոսախնջույքի»: Եվրոպական երկրների համար հատուկ կարեւորություն են ներկայացնում Ուրալում եւ Բելառուսում պարարտանյութերի արտադրության կալիումական գործարանները, որոնք այժմ գտնվում են արեւմտյան պատժամիջոցների ներքո:

Որպես փոխարինողներ առաջարկվում է օգտագործել ազոտային պարարտանյութերը, բայց, ինչպես գրում է հրատարակությունը, գազի թանկանալու պատճառով դրանք հնարավոր չի լինի արտադրել հասանելի գներով: Ուկրաինայի ապառազմականացման ու դենացիֆիկացման ուղղությամբ ՌԴ-ի կողմից հատուկ գործողությունն սկսվելուց հետո Արեւմուտքն ուժեղացրել է պատժամիջոցներով ճնշումը Մոսկվայի վրա: Սահմանափակիչ միջոցառումներն ամենից առաջ վերաբերել են բանկային համակարգին եւ բարձրտեխնոլոգիական արտադրանքին: Բազմաթիվ բրենդներ հայտարարել են ռուսաստանյան շուկայից հեռանալու եւ երկրում արտադրությունները փակելու մասին:

Կրեմլում նոր պատժամիջոցները որակել են տնտեսական պատերազմ, բայց ընդգծել են, որ պատրաստ են եղել իրադարձությունների նման զարգացմանը: Նաեւ Եվրոպայում ավելի բարձր են սկսել հնչել ռուսաստանյան էներգակիրներից կախվածությունը նվազեցնելու անհրաժեշտության մասին հայտարարությունները: ՌԴ-ից գազի ու նավթի մատակարարումներից հրաժարվելու ուղեգիծն ակտիվորեն պաշտպանվում է ԱՄՆ-ի կողմից, որն այլընտրանքային արտադրողներին կոչ է անում՝ ավելացնել իրենց արդյունահանումը: Դրա հետ մեկտեղ Եվրոպան արդեն բախվել է վառելիքի գների աճին եւ դրանով պայմանավորված պարենային գնաճին, ինչն առաջացրել է բնակչության դժգոհությունը: Եվրոգոտու 19 երկրներում տարեկան գնաճը մարտ ամսվա արդյունքներով արագացել է, հասնելով 7,4 տոկոսի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52