Տնտեսական

USD BUY - 363.00+0.00 USD SELL - 365.50+0.00
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+0.00
OIL:  BRENT - 93.60+0.05 WTI - 87.06+0.65
COMEX:  GOLD - 4624.10+2.39 SILVER - 69.47+2.12
COMEX:  PLATINUM - 1895.70+0.86
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.91-0.08 EUR/GBP - 1.1679-0.11
FOREX:  EUR/USD - 1.1679-0.11 GBP/USD - 1.3636-0.04
STOCKS RUS:  RTSI - 811.09+1.16
STOCKS US: DOW JONES - 53277.01+0.98 NASDAQ - 26180.46+0.43
STOCKS US: S&P 500 - 7674.37+0.43
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10816.56+0.64 CAC40 - 8484.43+0.37
STOCKS EUR:  DAX - 26136.56+0.59
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
Կայացել է «Հայաստանի գինիներ». Կույր համտես մրցույթ 2022
29/04/2022 21:33
Կիսվել

Կայացել է «Հայաստանի գինիներ». Կույր համտես մրցույթ 2022

Ապրիլի 28-29-ին Երևանում կայացել է «Հայաստանի գինիներ» կույր համտես մրցույթը, որը կազմակերպվել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի կոցղմից` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ GIZ) աջակցությամբ:

«Հայաստանի գինիներ» կույր համտես մրցույթին մասնակցել է 43 հայկական գինեգործական ընկերության 147 անուն գինի` ընտրված գինեգործարանների կողմից: Գինիները համտեսվել են մասնակից գինեգործական ընկերությունների` նախապես վերապատրաստված և հավաստագրված համտեսող գնահատողների կողմից: Մրցույթի բարձր որակն ու թափանցիկությունն ապահովելու նպատակով համտեսող-գնահատողների աշխատանքը համակարգեցին գինու զգայորոշման ոլորտում երկարամյա փորձ և բարձր որակավորում ունեցող գինու փորձագետները:

Մրցույթի նպատակներն էին` ներդնել և գործարկել հայկական գինիների որակի ստուգման համակարգը, սահմանել որակական նոր չափանիշներ հայկական գինիների համար, ճանաչելի դարձնել «Հայաստանի գինիներ» ապրանքանիշը` դարձնելով այն երկրի հարուստ գինեգործական ժառանգության և մշակույթի այցեքարտն ամբողջ աշխարհում:

Մրցույթն անց է կացվել Mundus Vini, OIV և այլ հեղինակավոր միջազգային մրցույթների ձևաչափով՝ 100 բալանոց համակարգով: Գինիներից միայն որակի չափանիշներին համապատասխանող և անցողիկ շեմը (85 և ավել միավոր) հաղթահարած գինիները կստանան «Հայաստանի գինիներ» (Wines of Armenia) որակի հավաստման տարբերանշանը: Բացի այդ, մրցույթում հաղթած գինիները կներկայացվեն Եվրոպայում գործող` www.winesofarmenia.store հայկական գինիների առցանց վաճառքի միասնական հարթակում` նախապես տեղափոխվելով Բեռլին` հայկական գինիների լոգիստիկ պահեստ:

«Իրականացնելով այս մրցույթն առաջին անգամ 2020 թվականին՝ մենք նախևառաջ ներդրեցինք հայկական գինիների որակի ստուգման մեխանիզմները և սահմանեցինք որակի նոր չափանիշներ հայկական արտադրության գինիների համար: Այդ չափանիշներին համապատասխան, հետևաբար հաղթած գինիները միջազգային ասպարեզում կարող են ներկայանալ «Հայաստանի գինիներ» հովանոցային ապրանքանիշի ներքո՝ այդպիսով դառնալով երկրի հարուստ գինեգործական ժառանգության և մշակույթի այցեքարտն ամբողջ աշխարհում», –  նշել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը։

«Մի կողմից հարթակը հնարավորություն կտա կույր համտես մրցույթի միջոցով ընտրված փոքր և միջին արտադրողներին ներկայացված լինել ԵՄ-ում, ինչը շատ անգամ բարդությունների հետ է կապված: Մյուս կողմից, հարթակը կօգնի Եվրոպայում բնակվող գինու սիրահարներին բացահայտել նոր համեր կամ իրենց սիրելի հայկական գինին առաքել ուղիղ տուն: Եվ, վերջապես, լոգիստիկ պահեստի շնորհիվ հայկական գինի արտադրողներն ավելի հեշտությամբ կարող են մասնակցել Եվրոպայում միջազգային առևտրային և ոչառևտրային ցուցահանդեսների», – նշել է GIZ-ի կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և ՄԿՈւ Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Արամ Բաբայանը:

Մրցույթի ավարտից հետո բոլոր գինիները ևս մեկ անգամ կհամտեսվեն և կգնահատվեն` արդեն փորձագետների կողմից: Արդյունքներն ամփոփելուց հետո մասնագետները կկազմեն գինիների բույրերի և համերի բնութագիրը` տալով գինու արտադրողներին համապարփակ նկարագիր նրանց գինիների վերաբերյալ:

ՀԽԳՀ-ը ստեղծվել է 2016 թ ՀՀ Կառավարության կողմից և նպատակ ունի խաղողագործության և գինեգործության ոլորտում ներդնել պետական քաղաքականության և զարգացման ծրագրերի նոր ռազմավարություն՝ միտված միջազգային շուկայում հայկական գինու մրցունակության բարձրացմանը, ոլորտի օրենսդրական դաշտի և որակի վերահսկման համակարգի կատարելագործմանը, գործարար միջավայրի բարելավմանը և արտահանման ծավալների մեծացմանը:

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6