16/05/2011 12:01
«ՇԱՀՈՂ ԿՏՐՈՆ». ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀԴՄ կտրոնների շահման համար նախատեսված հատուկ համարների 2011 թվականի մայիսի 14-ին կայացած վիճակահանության արդյունքում հայտնի դարձած շահող թվերն են (առաջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ)`
8 8 6 7 9 1 0 5
2011 թվականի մայիսի 14-ին կայացած վիճակահանությանը մասնակցում են 2011 թվականի ապրիլի 1-ից մինչև 30-ը ներառյալ տրամադրված ՀԴՄ կտրոնների շահման համար նախատեսված հատուկ համարները:
ՀԴՄ կտրոնների հատուկ համարների 8 կամ 7 նիշերը (առաջին կամ վերջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ) վիճակահանության արդյունքում հայտնի դարձած թվերի հետ համընկնելու դեպքում, ՀԴՄ կտրոններ տիրապետողներին որպես պարգևավճար կտրամադրվի մեկական ավտոմեքենա, իսկ 6 կամ 5 թվերի համընկման դեպքում ավտոմեքենաները կտրամադրվեն գործարքի առավելագույն արժեքներ ունեցող ՀԴՄ կտրոններ տիրապետողներին:
Այն քաղաքացիները, որոնց ՀԴՄ կտրոնի առաջին կամ վերջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ 5 և ավելի նիշերը համընկել են վիճակահանության արդյունքում հայտնի դարձած թվերին, պետք է մինչև ՄԱՅԻՍ ամսվա վերջին աշխատանքային օրը անձը հաստատող փաստաթղթով ներկայանան ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային (տարածքային) տեսչություններ` ներկայացնելով նաև անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը և կտրոնի բնօրինակը:
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
Արծաթ
605.97
-3.85
16:27 11/11/26
