Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ՀՀ ԲԱՆԿԵՐՆ ԱՐԴԵՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԵՆ  4 ՄԼՐԴ 200 ՄԼՆ ԴՐԱՄԻ ԱՐՏՈՆՅԱԼ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԱՐԿ
17/05/2011 16:06
Կիսվել

ՀՀ ԲԱՆԿԵՐՆ ԱՐԴԵՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԵՆ 4 ՄԼՐԴ 200 ՄԼՆ ԴՐԱՄԻ ԱՐՏՈՆՅԱԼ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԱՐԿ

Ազգային ժողովը շարունակում է «ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ»  հաշվետվության քննարկումը: Երեկ` մայիսի 16-ին, Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների  համատեղ նիստում` Խաչիկ Հարությունյանի եւ Գագիկ Մինասյանի համանախագահությամբ, քննարկվեց 2010թ. բյուջեի կատարողականը այս ոլորտներում:

Այսպես, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց հաշվետու տարում գյուղատնտեսության, բնապահապանության եւ ջրային տնտեսության ոլորտներում կատարված ծախսերի թվային  պատկերը: Ոլորտների պատասխանատուները մանրամասնեցին այդ շրջանակներում իրականացված ծրագրերը եւ կատարված աշխատանքները:

Գյուղատնտեսության ոլորտին  2010 թ.-ին նախատեսվել է հատկացնել 9 մլրդ 255 մլն դրամ: Կատարողականը կազմում է  98,1 տոկոս, լրացուցիչ միջոցներ են տրամադրվել նաեւ պահուստային ֆոնդից` 859 մլն դրամի չափով: Գյուղատնտեսության  նախարար Սերգո Կարապետյանը տեղեկացրեց, որ այդ միջոցների հաշվին իրականացվել է 37 ծրագիր: Դրանց կատարման ցուցանիշները տարբեր են, կատարողանը ցածր է արտաքին միջոցներով ֆինանսավորված ծրագրերում: Անցյալ տարի, հիմնականում պայմանավորված անբարենպաստ եղանակային պայմաններով, գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է աննախադեպ` 15,7 տոկոս անկում: Նախարարը նշեց, որ գյուղատնտեսության ոլորտում այս տարի շարունակվելու են պետական աջակցության ծրագրերը, չորս բանկեր արդեն  4 մլրդ 200 մլն դրամի արտոնյալ գյուղատնտեսական վարկ են տրամադրել:

Բնապահպանության ոլորտում ծախսերն իրականացվել էն 76,9 տոկոսով, նախատեսվել է 3 մլրդ 201 մլն դրամ գումար: Շեղումը պայմանավորված է բնապահպանության ոլորտում դրամաշնորհային գումարների թերֆինանսավորմամբ: Այդուհանդերձ` 2009 թ.-ի համադրելի ցուցանիշն այն գերազանցում է 84,26 մլն դրամով: Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը նշեց, որ գումարներ են հատկացվել 25 ծրագրերի կատարման համար, մասնավորապես 119 մլն դրամ է ուղղվել օդի աղտոտման դեմ պայքարին, շրջակա միջավայրի պաշտպանության համար` 71,3 մլն դրամ եւ այլն: Նախարարը մանրամասներ հաղորդեց նաեւ Սեւանի ափամերձ տարածնքերի մաքրման աշխատանքներից եւ ասաց, որ ապահովվել է նախատեսված 284 հեկտար տարածքի մաքրումը:  Կառավարությունն իր պահուստային ֆոնդից բնապահպանության ոլորտին նունպես լրացուցիչ միջոցներ  է հատկացրել` շուրջ 62 մլն դրամի չափով:

Ջրային տնտեսությանը հաշվետու տարում հատկացվել է 34,8 մլրդ. դրամ: Կատարողականը` 92,2 տոկոս: Թերֆինանսավորումը կրկին արտաքին աջակցությամբ իրականացող ծրագրերում է արձանագրվել: Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Սնդրանիկ Անդրեասյանը ներկայացրեց, որ ընդհանուր առմամբ 24 ծրագիր է իրականացվել, որից միյան 8-ում չեն նախատեսվել արտաքին միջոցներ: Պահուստային ֆոնդից հատկացումն այս ոլորտին կազմել է 872 մլն դրամ:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85