18/05/2011 11:35
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՕՐՅԱ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԿՄԵԿՆԻ ԲԵԼԱՌՈՒՍ
Այսօր` մայիսի 18-ին, վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն: Այցի շրջանակում ՀՀ վարչապետը հանդիպումներ կունենա Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչի և առևտրի նախարար Վալենտին Չեկանովի հետ: Այցի երկրորդ օրը` մայիսի 19-ին, վարչապետ Տիգրան Սարգսյանը կմասնակցի Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի 30-րդ նիստին` կառավարությունների ղեկավարների մակարդակով և Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին։
ՀՀ վարչապետը կայցելի «Բարձր տեխնոլոգիաների պարկի աշխատակազմ» պետական ձեռնարկություն, ինչպես նաև ծաղկեպսակ կդնի Հաղթանակի հուշարձանին:
Կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, պաշտոնատար այլ անձինք:
15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
Արծաթ
374.35
-10.88
10:50 16/11/24
10:30 16/11/24