Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ՎԵՐՋԻՆ 10 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՄԻՋԵՎ ԱՊՐԱՆՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՃԵԼ Է 16 ԱՆԳԱՄ
19/05/2011 10:59
Կիսվել

ՎԵՐՋԻՆ 10 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՄԻՋԵՎ ԱՊՐԱՆՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՃԵԼ Է 16 ԱՆԳԱՄ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը երեկ` մայիսի 18-ին, երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Բելառուսի Հանրապետություն: Պաշտոնական անցի առաջին հատվածում Բելառուսի կառավարության տանը տեղի է ունեցել Տիգրան Սարգսյանի և Միխայիլ Մյասնիկովիչի առանձնազրույցը:

«Մեր բարեկամ երկրի պաշտոնական պատվիրակությունների նման այցերը մեզ համար նշանակալի իրադարձություն են»,- ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչը` ներկայացնելով իր ջերմ հիշողություններն անցյալ տարի Հայաստան կատարած իր այցելությունից: Նա հույս է հայտնել, որ ՀՀ վարչապետի այցը նոր որակական մակարդակի կբարձրացնի երկկողմ հարաբերությունները, այդ թվում` տնտեսական, մշակութային, քաղաքական և այլ բնագավառներում:

Ընդգծելով, որ տնտեսական կապերում Հայաստանն ու Բելառուսն ունեն լավ ավանդույթներ, մասնավորապես, վերջին 10 տարվա ընթացքում ապրանքաշրջանառությունն աճել է 16 անգամ, Բելառուսի վարչապետն անդրադարձել է այն ուղղություններին, որոնք հատկապես հետաքրքրական են իրենց երկրի համար, և որոնց ուղղությամբ ակնկալում են փոխգործակցություն: Նա կարևորել է ժամանակին քննարկված մի շարք երկկողմ գիտատեխնիկական ծրագրերի հետագա իրականացումը: Նշելով, որ այժմ Հայաստան է ներկրվում բելառուսական դեղագործական արտադրանք` Միխայիլ Մյասնիկովիչը հեռանկարային է համարել համատեղ արտադրական հզորությունների ստեղծումը, ինչը հնարավորություն կտա դուրս գալ նաև երրորդ երկրների շուկա: Բելառուսի վարչապետը հույս է հայտնել, որ  ստորագրվելիք մի շարք փաստաթղթերը կընդլայնեն առկա իրավապայմանագրային դաշտը, ինչը հնարավորություն կտա կողմերին առավել ակտիվ փոխգործակցել նոր ոլորտներում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը վստահություն է հայտնել, որ այն պայմանավորվածությունները, որոնք նախկինում եղել են, հաջողությամբ կիրականանան: ՀՀ վարչապետի խոսքով` անհրաժեշտ է նման հանդիպումների ընթացքում առավել հանգամանալից ծանոթանալ կողմերի պահանջներին և հնարավորություններին, գտնել համագործակցության եզրեր: Տիգրան Սարգսյանը, մասնավորապես, անդրադարձել է գյուղատնտեսության ոլորտին, որն այժմ Հայաստանում հայտարարված է որպես առաջնահերթ ուղղություններից: Հատկապես կարևորվում է գյուղտեխնիկայի բազայի բարելավման և թարմացման խնդիրը, որտեղ Բելառուսի համապատասխան հզորությունները կարող են հետաքրքրություն ներկայացնել: Նույնը ավտոբուսային պարկի առումով, քանի որ որդեգրվել է երթուղային տաքսիներն ավտոբուսներով փոխարինելու քաղաքականություն: Այստեղ նաև համապատասխան սպասարկող ծառայությունների խնդիր կարող է առաջանալ:

ՀՀ վարչապետը ներկայացրել է Հյուսիս-հարավ արագընթաց ավտոմայրուղու և այլ նոր ենթակառուցվածքային ուղիների շինարարության ծրագրերը: Ոլորտը մեծ հեռանկար ունի, և Հայաստանը պատրաստակամ է քննարկելու նաև այս ուղղությամբ Բելառուսի հետ համագործակցության հեռանկարները:

Տիգրան Սարգսյանը համագործակցության լավ հնարավորություններ է արձանագրել նաև դեղագործության ոլորտում, որի համար Հայաստանում կան համապատասխան հզորություններ և հարակից քիմիական արտադրություն: Այս առումով բելառուսական փորձը ևս կարող է մեծ հետաքրքրություն ներկայացնել: ՀՀ կառավարության ղեկավարը որպես հեռանկարային ոլորտներ առանձնացրել է նաև սերմնաբուծության, ալմաստի վերամշակման, գիտատեխնիկական բնագավառները, որոնց համար Հայաստանում կան լավ հնարավորություններ, և առկա է երկկողմ հետաքրքրություն: Տիգրան Սարգսյանի խոսքով` քաղաքական երկխոսության այն մակարդակը, որ հաստատված է Հայաստանի և Բելառուսի միջև, երկու երկրների կառավարություններին ստիպում է իրականացնել այն մեծ ներուժը, որն առկա է նաև տնտեսության բնագավառում:

Վարչապետերի հանդիպումից հետո հայ-բելառուսական բանակցությունները շարունակվել են ընդլայնված ձևաչափով: Նախատեսվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85