19/05/2011 12:16
ԱՄՀ-Ն ԸՆՏՐՈՒՄ Է ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐ. ԴՈՄԻՆԻԿ ՍԹՐՈՍ-ԿԱՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ
Արժույթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ) կառավարիչ-տնօրեն Դոմինիկ Սթրոս-Կանը սեփական նախաձեռնությամբ հեռանում է իր պաշտոնից: Ինչպես նշվում է ԱՄՀ տարածած պաշտոնական հայտարարության մեջ` իր հեռացման մասին Դոմինիկ Սթրոս-Կանը տեղեկացրել է` համապատասխան նամակ ուղարկելով ԱՄՀ կենտրոնական գրասենյակ: Նախատեսվում է, որ առաջիկայում ԱՄՀ տնօրենների խորհուրդը բանակցություններ կսկսի` նոր կառավարիչ-տնօրենի ընտրության ուղղությամբ:
Նշենք, որ իր նամակում Սթրոս-Կանը հերքել է իր հասցեին ուղղված բոլոր մեղադրանքները: «Այժմ ես իմ բոլոր ուժերն ուղղում եմ իմ անմեղությունն ապացուցելու գործին»,- հայտնել է ԱՄՀ-ի` արդեն նախկին նախագահը:
Արժույթի Միջազգային Հիմնադրամի 62-ամյա կառավարիչ-տնօրենը ձերբակալվել է սեռական բնույթի ոտնձգություն կատարելու կասկածանքով:
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
Արծաթ
605.97
-3.85
16:27 11/11/26
