19/05/2011 12:39
ՌՈՒՍԱԿԱՆ ԻՆՏԵՐՆԵՏ-ԳՈՎԱԶԴԻ ՇՈՒԿԱՆ ԳՐԱՆՑԵԼ Է 60% ԱՃ
2011 թվականի առաջին երեք ամիսների արդյունքներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Ռուսաստանում ինտերնետ-գովազդի շուկան գրանցել է 60% աճ: Շուկայի ընդհանուր ծավալը կազմել է 7.6 մլրդ ռուբլի: Նման տվյալներ է ներկայացրել Ռուսաստանի Հեռահաղորդակցական գործակալությունների ասոցիացիան:
Հատկանշական է, որ առաջին եռամսյակի արդյունքներով ռուսական գովազդի ոլորտում ինտերնետ-գովազդն իր ծավալներով արդեն առաջ է անցել ռադիո-գովազդի շուկայի ծավալներից: Այսօր ռուսական ինտերնետ-գովազդի տեսանկյունից առավել ակտիվ են հեռահաղորդակցական ընկերությունները, ֆինանսական ծառայություններ մատուցող ընկերությունները և ավտոմեքենաների առքուվաճառքով զբաղվող ընկերությունները:
Ներկայացված տվյալների համաձայն` ամբողջ 2010 թվականին ռուսական ինտերնետ-գովազդի շուկայի ծավալը կազմել է 26.6 մլրդ ռուբլի` տարեկան կտրվածքով գրանցելով 40% աճ:
13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
Արծաթ
590.3
-20.88
