2022թ. հունվար-մարտին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 205,418 դրամ
2022թ. հունվար-մարտ ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 212,767 դրամ։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից։
Նշենք, որ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 9.6% աճ։
Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 4.1%-ով և կազմել 173,717 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 11.8%-ով և կազմել 230,567 դրամ։
Հիշեցնենք, որ աշխատավարձի հաշվարկի համար կարող եք օգտվել «Բիզնես 24»-ի աշխատավարձի հաշվիչից։