Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԸ ԿՏՐԱՄԱԴՐԻ 60 ՄԼՆ ԴՈԼԱՐ
19/05/2011 21:39
Կիսվել

ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԸ ԿՏՐԱՄԱԴՐԻ 60 ՄԼՆ ԴՈԼԱՐ

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային տնօրեն Մեթյու Վեսթֆոլլն այսօր` մայիսի 19-ին, վարկային պայմանագրի շրջանակներում համաձայնագիր են ստորագրել քաղաքային ենթակառույցների և կայուն քաղաքային զարգացման ծրագրի վերաբերյալ: Բազմափուլ ֆինանսավորմամբ ծրագրի առաջին մասնաբաժինը` 60 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ, հատկացվելու է Երևան քաղաքի շրջանցիկ ճանապարհների կառուցման համար: 

Շնորհակալություն հայտնելով արդյունավետ համագործակցության համար` Կարեն Կարապետյանը հանդիպման շրջանակներում կարևորել է մայրաքաղաքի համար կաևորագույն նշանակություն ունեցող ծրագրի իրականացումը: Ասիական զարգացման բանկի տարածաշրջանային տնօրեն Մեթյու Վեսթֆոլլը նշել է, որ իրենց տեսնում է Հայաստանի զարգացման գլխավոր գործընկեր և օգնում է ներդրումներ կատարել տնտեսության մեջ, որոնք  ճգնաժամային պայմաններից դուրս գալու հնարավորություն են ստեղծում:

Ստորագրված համաձայնագրով նախատեսվում է առաջիկա երեք տարում կառուցել 5.6 կմ ճանապարհ, 3 էստակադա, Հրազդան գետի վրայով 140 մ երկարությամբ կամուրջ և տարբեր անցուղիներ, ուղետարներ ու հենապատեր: Շրջանցիկ ճանապարհներ կկառուցվեն Արտաշատի մայրուղին Շիրակի փողոցին միացնող հատվածում` շրջանցելով Նորագավիթը: Նոր ճանապարհ կկառուցվի նաև Շիրակի փողոցից դեպի Արգավանդի խճուղի տանող հատվածում: 

Շրջանցիկ ճանապարհների կառուցումը զգալիորեն կբեռնաթափի քաղաքի կենտրոնը տրանսպորտային հոսքերից` անմիջական կապ ստեղծելով հարավային ուղղության` Արտաշատ, Էջմիածին երկու մայրուղիների միջև: Բացի այդ,  ապահովելով մայրաքաղաքի պատշաճ կապը Հյուսիս-Հարավ մայրուղու հետ, այն որոշակի դերակատարություն կունենա նաև Հյուսիս-Հարավ մայրուղու երկու առանձին հատվածների միացման հարցում: 

Պատասխանելով լրագրողների հարցերին` Ասիական զարգացման բանկի տարածաշրջանային տնօրեն Մեթյու Վեսթֆոլլը և Երևանի քաղաքապետի խորհրդական Աշոտ Մնացականյանը շեշտել են, որ համատեղ այս ծրագրերի իրականացումը կարևոր նշանակություն կունենա Երևան քաղաքում տրանսպորտային հոսքերի կարգավորման հարցում. «Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությունը երկարատև է` մոտ 20 տարի, և սա Երևանում անկախության տարիներից ի վեր նախատեսվող ամենախոշոր ներդրումային ծրագիրն է տրանսպորտի ոլորտում»,- նշել է Աշոտ Մնացականյանը:
06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52