
ՃԱՊՈՆԻԱՅԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՆՈՐ ՃԳՆԱԺԱՄ
2011 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով Ճապոնիայի տնտեսությունը գրանցել է 0.9% անկում: Տարեկան կտրվածքով անկումը կազմել է 3.7%: Այս մասին վկայում են ճապոնական պաշտոնական աղբյուրները:
Հատկանշական է, որ ճապոնական տնտեսության կտրուկ անկումը, որը վերլուծաբանների գնահատմամբ առավելապես պայմանավորված է մարտին երկրում տեղի ունեցած երկրաշարժով և ցունամիով, շուրջ 2 անգամ գերազանցում է այն մակարդակը, որը միջինում կանխատեսվու էր և շուկայի համար սպասելի էր: Արդյունքում, ճապոնական տնտեսությունն անկում է գրացում արդեն երկրորդ եռամսյակն անընդմեջ, ինչն, ըստ շատ վերլուծաբանների, խոսում է այն մասին, որ աշխարհի երրորդ խոշորագույն տնտեսությունն ունեցող երկիրն աստիճանաբար մուտք է գործում ճգնաժամային նոր փուլ: Ճապոնական կառավարության պաշտոնական կանխատեսումների համաձայն` Ճապոնիայի տնտեսությունում դեռևս որոշ ժամանակ կպահպանվի ներկայիս «թույլ» վիճակը:
Նշենք, որ Ճապոնիային հաջողվել էր դուրս գալ 2008 թվականին ամբողջ համաշխարհային տնտեսությունը ցնցած ֆինանսատնտեսական ճգնաժամից դեռևս 2009 թվականին: