20/05/2011 12:16
ԽՈՇՈՐ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐ – ԻՐԱՑՈՒՄԻՑ ՀԱՍՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 16.1%-ՈՎ
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակվել և վերլուծության է ենթարկվել ՀՀ խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2011թ.-ի մարտ ամսվա ամփոփ ցուցանիշները` համաձայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատված Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2011թ.-ի ընթացքում սպասարկվող 440 հարկ վճարողների ցանկի: Ըստ ամփոփված տվյալների` 2011թ.–ի մարտ ամսին ՀՀ խոշոր հարկ վճարողների մոտ իրացումից հասույթը կազմել է 208.1 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ ցուցանիշն աճել է 16.1%-ով: Նշված ցուցանիշի առումով աճ արձանագրվել է 222 կազմակերպությունների մոտ` 52.3 մլրդ դրամով, և նվազել 208-ի մոտ` 21.7 մլրդ դրամով:
21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
Արծաթ
663.46
-6.37
