20/05/2011 12:25
ԽՈՇՈՐ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐ – ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ 13.2%-ՈՎ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ` 16.7%-ՈՎ
2011 թվականի մարտ ամսվա արդյունքներով նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ Հայաստանի խոշոր հարկ վճարողների ներմուծման ծավալները նվազել են 13.2%–ով և կազմել 67.8 մլրդ դրամ: ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված ՀՀ խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2011թ.-ի մարտ ամսվա ամփոփ ցուցանիշների համաձայն` հաշվետու այս մեկ ամսվա արդյունքներով ներմուծման ծավալները աճել են 142 կազմակերպությունների մոտ` շուրջ 15.5 մլրդ դրամով, և նվազել` 174-ի մոտ` համապատասխանաբար 25.9 մլրդ դրամով:
Միևնույն ժամանակ, ՀՀ խոշոր հարկ վճարողների արտահանման ծավալները 2011թ.-ի մարտին կազմել են 25.1 մլրդ դրամ նախորդ տարվա նույն ամսվա 21.5 մլրդ դրամի փոխարեն (աճ` 3.6 մլրդ դրամով):
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
Արծաթ
605.97
-3.85
16:27 11/11/26
