20/05/2011 15:44
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ԱԶԱՏՎՈՒՄ Է ԱԱՀ-ԻՑ
Այսօր` մայիսի 20-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստի շրջանակներում կառավարության հավանությունն է ստացել «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, որը նախատեսում է ԱԱՀ-ից ազատել գյուղատնտեսական տրակտորների, որոշ մեքենաների և դրանց մասերի, պարարտանյութերի, սերմերի, թունաքիմիկատների իրացումը, ինչը համահունչ է գյուղատնտեսության ոլորտում տնտեսավարողներին պետական աջակցություն ցուցաբերելու քաղաքականությանը։ Նախագիծը կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։
21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
Արծաթ
663.46
-6.37
