Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐ ՆՎԻՐԵՑ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԵՐԵՔ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ
20/05/2011 17:01
Կիսվել

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐ ՆՎԻՐԵՑ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԵՐԵՔ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ

«ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն, Գեղամավան և Նորատուս գյուղերի դպրոցները հագեցրեց համակարգիչներով: Համակարգիչների հանձնման արարողությունը տեղի ունեցավ  այսօր` մայիսի 20-ին, Գեղարքունիքի մարզպետարանում: «Մենք ողջունում ենք ընկերության այս նախաձեռնությունը, և հուսով ենք, որ «ԱրմենՏել»-ի այս ծրագիրը կլինի շարունակական:  Նոր ուսումնական տարում ավելի շատ աշակերտներ կարող են մեծ արդյունավետությամբ օգտագործել համացանցի և նոր տեխնոլոգիաների հնարավորությունները», –  նշեց Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը:

«Beeline պայծառ ապագա` դա երիտասարդներին ուղղված մեր սոցիալական ծրագրերի կարգախոսն է, և ես ուրախ եմ, որ մեր պարագայում բիզնեսի սոցիալական պատասխանատվության հասկացությունն արդեն այսօր համահունչ է  կրթական ծրագրերին և ամենաժամանակակից տեխնոլոգիաներին: «ԱրմենՏել» ընկերությունն ուրախ է հայկական դպրոցներում հանդես գալու որպես տեխնոլոգիաների և նորարարությունների առաջատար: Հուսով եմ, որ շնորհիվ մեր օգնության երիտասարդ սերունդն ավելի տեղեկացված կլինի համակարգիչների և ինտերնետ գրագիտության հարցում», – ասաց «ԱրմենՏել» ՓԲԸ Վաճառքի տնօրեն Ա. Սիվոլապովը:

«ԱրմենՏել»  ընկերությունն իրականացնում է այս ծրագիրն արդեն երորրդ տարին, և այդ ժամանակահատվածում համակարգիչներով համալրվել են Հայաստանի տասնյակ դպրոցներ: Ընկերությունը մեծ ուշադրություն է դարձնում շրջաններին, հատկապես գյուղական և սահմանամերձ դպրոցներին. նպատակ ունենալով խթանել համակարգչային տեխնոլոգիաների հավասար հասանելիությունն ամբողջ հանրապետությունում:   

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52