23/05/2011 11:24
ԱՊՐԻԼԻՆ ՀՀ ԱՌԵՎՏՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է «ԶՍՊՎԱԾ» ԱՃ
ՀՀ առևտրի ոլորտում գրանցվել է շրջանառության ծավալների աճի տեմպերի անկում: Այսպես, 2011 թվականի ապրիլ ամսվա արդյունքներով ՀՀ առևտրի շրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է ընդամենը 0.2%-ով: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` ապրիլ ամսվա արդյունքներով մեր հանրապետությունում առևտրի շրջանառության համախառն ծավալը կազմել է 144974.0 մլն դրամ: Նախորդ տարվա նույն ապրիլ ամսվա համեմատությամբ ցուցանիշի աճը կազմել է 1.0%:
Նշենք, որ հունվարի ՀՀ առևտրի շրջանառությունը տարեկան կտրվածքով գրանցել էր 1.0% աճ, ամսական կտրվածքով` 64.6% անկում (պայմանավորված բացառապես դեկտեմբերյան նախատոնական առևտրով), փետրվարի ցուցանիշը գրանցել է համապատասխանաբար 1.4% և 20.7% աճ, մարտին` 5.0% և 16.6% աճ:
12/05/2026
դրամ
Դոլար (USD)
368.62
-0.34
Եվրո (EUR)
432.76
-1.47
Ռուբլի (RUR)
4.9787
-0.0174
Լարի (GEL)
137.73
+0.06
Արծաթ
952.85
-3.73
18:25 12/05/26
17:34 12/05/26
