23/05/2011 12:43
ԱՊՐԻԼԻՆ ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՃԵԼ Է 19.1%-ՈՎ
2011 թվականի ապրիլ ամսվա արդյունքներով ՀՀ արտաքին առևտրաշրջանառության համախառն ծավալը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 19.1%-ով` կազմելով 449.4 մլն դոլար (167.9 մլրդ դրամ): ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` հաշվետու ամսում մարտ ամսվա համեմատությամբ ցուցանիշը կրկին գրանցվել է աճ` 2,9%-ի սահմաններում:
Միևնույն ժամանակ, 2011 թվականի ապրիլին մարտ ամսվա համեմատությամբ ՀՀ արտահանման ծավալներն աճել են 13.5%-ով և կազմել 110.9 մլն դոլար (41.4 մլրդ դրամ), իսկ ներմուծման ծավալներն այս նույն ժամանակահատվածում նվազել են 0.1%-ով և կազմել 338.5 մլն դոլար (126.5 մլրդ դրամ):
Նշենք նաև, որ ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ ՀՀ արտահանման ծավալներն աճել են 21.0%-ով, իսկ ներմուծման ծավալները` 16.6%-ով:
17/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.85
+0.28
Եվրո (EUR)
419.24
-0.85
Ռուբլի (RUR)
4.6649
+0.0006
Լարի (GEL)
139.43
+0.13
Արծաթ
666.39
-16.58
18:24 17/07/26
