23/05/2011 17:51
TOYOTA FRIENDS. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑ` ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ճապոնական խոշոր ավտոարտադրող Toyota ընկերությունը, Salesforce.com ընկերության հետ համատեղ, մտադիր է բացել նոր սոցիալական ցանց` ավտոմեքենաների սիրահարների ու նաև ավտոմեքենաների համար: Այն կկոչվի Toyota Friends: Նոր սոցիալական կայքի միջոցով ավտոսիրահարները հնարավորություն կունենա շփվել ոչ միայն միմյանց, այլև իրենց սիրելի ավտոմեքենաների հետ: Ընդ որում, Toyota Friends սոցիալական ցանցում գրանցված յուրաքանչյուր ավտոմեքենա կունենա իր անձնական էջը: Միևնույն ժամանակ, Toyota Friends սոցիալական կայքում գրանցված ավտոմեքենաների սեփականատերերն իրենց բջջային հեռախոսներին պարբերական կստանա հաղորդագրություններ` սեփական ավտոմեքենայի վիճակի մասին:
Toyota Friends-ի օգտագործողները կարող են այս նույն ցանցի միջոցով շփվել նաև Twitter-ի և Facebook-ի իրենց ընկերների հետ: Նախատեսվում է նաև առանձին ծառայությունների գործարկում, մասնավորպես սպասվում է, որ կայքում ներկայացված կլինի առանձին ծառայություն` ավտոմեքենաների վերաբերյալ խորհուրդների տեսքով:
Toyota Friends սոցիալական կայքն սկզբնապես հասանելի կլինի ճապոնիայում` արդեն 2012 թվականին:
14/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.74
+0.05
Եվրո (EUR)
417.72
-1.55
Ռուբլի (RUR)
4.7266
-0.0424
Լարի (GEL)
139.31
+0.09
Արծաթ
688.47
-11.23
