Տնտեսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 418.50-0.50 EUR SELL - 424.50-1.50
OIL:  BRENT - 87.61+6.35 WTI - 82.07+4.98
COMEX:  GOLD - 4361.80+0.49 SILVER - 65.11+2.81
COMEX:  PLATINUM - 1770.30+0.61
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.16+0.89 EUR/GBP - 1.1541-0.15
FOREX:  EUR/USD - 1.1541-0.15 GBP/USD - 1.351+0.16
STOCKS RUS:  RTSI - 874.57-0.01
STOCKS US: DOW JONES - 53975.98-0.11 NASDAQ - 26605.36-0.32
STOCKS US: S&P 500 - 7753.11-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 66970.22+2.08 TOPIX - 4100.61+0.63
STOCKS CHINA:  HANG SENG - 25937.49+1.05 SSEC - 3966.59+0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10862.50-0.35 CAC40 - 8726.03+0.13
STOCKS EUR:  DAX - 26323.88+0.02
10/08/2026  CBA:  USD - 365.88-0.29 GBP - 494.01+1.91
10/08/2026  CBA:  EURO - 422.81+0.69
10/08/2026  CBA:  GOLD - 51000+756 SILVER - 756.62+29.84
ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ` «ՖՐԵՇ»-Ի ՆԿԱՏՄԱՄԲ.  ԱՅՍ ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԱԿՑԻԱՆԵՐՈՎ «ԽԱԲԵԼ ԵՆ» ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ
24/05/2011 11:22
Կիսվել

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ` «ՖՐԵՇ»-Ի ՆԿԱՏՄԱՄԲ. ԱՅՍ ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԱԿՑԻԱՆԵՐՈՎ «ԽԱԲԵԼ ԵՆ» ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ

Այսօր՝ մայիսի 24-ին, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում որոշվեց օրենքի հնարավոր խախտման առնչությամբ վարույթ հարուցել «Ֆրեշ» ընկերության նկատմամբ:

Վերոնշյալ ընկերությանը պատկանող «Ֆրեշ» սուպերմարկետների ցանցում պարբերաբար կազմակերպվում են ակցիաներ, որոնց շրջանակում որոշ ապրանքատեսակներ վաճառվում են որոշակի զեղչված գնով: Նման կերպ, մայիսի 4-ից 17-ը գործող ակցիայի շրջանակում թողարկվել և հաճախորդներին են տրամադրվել գովազդային թերթիկներ` զեղչված ապրանքների մասին տեղեկատվությամբ: Այդ թերթիկներում նշված է, որ 3 հատ կիվին միասին վաճառվում է  375 դրամով, մինչդեռ, երբ  հաճախորդը մայիսի 10-ին սուպերմարկետից գնել է 3 հատ կիվի, դրա դիմաց գանձվել է 510 դրամ:

Տեղեկացնենք, որ խնդրի մասին հրապարակվել է «Իրավունք» թերթում՝ «Աննորմալ կիվիներ Ֆրեշից» հոդվածում (20.05.11), որտեղ նշված է նաև, որ բացի կիվիից, այս սուպերմարկետում սպառողին թյուրիմացության մեջ են գցում նաև ակցիայի շրջանակում վաճառվող մի շարք այլ ապրանքատեսակներ, որոնց գները միշտ չէ որ համապատասխանում են գովազդում նշված արժեքին:

Վարույթի ընթացքում Հանձնաժողովը ուսումնասիություններ կիրականացնի այս սուպերմարկետում` պարզելու, թե որքանով են ապրանքների վաճառքի գները համապատասխանում գովազդում նշվող պայմաններին: 

AMP
10/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.88
-0.29
Եվրո (EUR)
422.81
+0.69
Ռուբլի (RUR)
4.4354
-0.0171
Լարի (GEL)
139.71
-0.02
51000
+756
Արծաթ
756.62
+29.84