Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64621.24+0.85 TOPIX - 4043.73+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 23651.87-0.90 SSEC - 3713.03-0.60
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
21/10/2026  CBA:  USD - 361.4-0.05 GBP - 483.95+1.78
21/10/2026  CBA:  EURO - 405.92+0.81
21/10/2026  CBA:  GOLD - 47924-277 SILVER - 663.46-6.37
ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ` ԱՐՑԱԽՈՒՄ
24/05/2011 12:29
Կիսվել

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ` ԱՐՑԱԽՈՒՄ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն` առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանի ուղեկցությամբ, երկօրյա աշխատանքային այցով մեկնել էր Արցախ: ՀՀ գյուղատնտեսության նախարարին այցի շրջանակներում ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Քննարկվել են փոխհամագործակցությանը, գյուղատնտեսությունում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը վերաբերող հարցեր, հայրենական արտադրությունը խթանելու հիմնախնդիրները: Երկու հայկական պետություններում գյուղատնտեսության զարգացման խնդիրները քննարկվել են նաև վարչապետ Արա Հարությունյանի հետ:

«Վերջին տարիների համեմատաբար սառած հարաբերությունները շատ արագ կջերմանան», -ի պատասխան արցախցի իր գործընկերոջ դիտարկման` նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը, ով հանդիպումներ է ունեցել նաև ԼՂՀ գյուղնախարարության աշխատակազմի և ստորաբաժանումների աշխատակիցների հետ: Սերգո Կարապետյանն իր գործընկերներին վստահեցրել է, որ չնայած նախարարի պաշտոնում ինքն առաջին անգամ է լինելում Արցախում, բայց բավականաչափ տեղեկացված է համակարգում իրականացվող գործընթացներին և խնդիրներին` հավելելով, որ երկուստեք միմյանցից սովորելու բաներ կան: «Եթե մեզ մոտ դրական միտումներ կան նորարարությունների, առաջավոր փորձի արմատավորման տեսանկյունից, ապա ամեն կերպ պետք է նպաստենք դրանք ԼՂՀ –ում ներդնելուն կամ այն ամենն, ինչ ուսանելի է այստեղ, իսկ դրանում անասնապահական համալիրներ, մեքենատրակտորային կայան, գյուղմթերքների վերամշակման արտադրամասեր կատարած այցելությունների ընթացքում բազմիցս համոզվեցի, ինքներս պիտի արմատավորենք մեր մոտ», – ասել է Սերգո Կարապետյանը:

Կարևորվել է երկու երկրների գերատեսչությունների աշխատակիցների ու ոլորտի մասնագետների փոխայցելությունները: Սերգո Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու ցանկացած հարցում և անմիջապես արձագանքելու մտոհոգող խնդիրներին: «Այսուհետև մեր հարաբերությունները պետք է լինեն շատ սերտ, ամենօրյա, փորձենք ծագած հարցերին օպերատիվ լուծումներ տալ, որպեսզի ամենաբարդ իրավիճակներում կարողանանք պատվով դուրս գալ», – նշել է ՀՀ գյուղնախարարը` կարևորելով միասնական տնտեսական քաղաքականության իրականացումը:

«Գյուղատնտեսության ոլորտը, որոշակի նմանություններով և առանձնահատկություններով հանդերձ, ինձ ներկայանում է որպես մեկ ընդհանուր մարմին, մեկ տնտեսություն, որտեղ համատեղ ուժերով պիտի կարողանանք ճշգրիտ նախանշել ծրագրվելիք անելիքները և հստակ համակարգել աշխատանքները:Ասել է թե` մեր մոտեցումները օրենսդրական և տնտեսական առումով, պետք է լինեն միասնական ու, բնականաբար, ձեռնարկվող քայլերի փոխհամաձայնեցված լինելու դեպքում արդյունքներն, անկասկած, առավել խոսուն կլինեն», -ներկայացնելով գյուղատնտեսության ոլորտում կատարվող ՀՀ կառավարության ծրագրերը`նշել է Սերգո Կարապետյանը:

Արցախ կատարած այցի ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարը եղել է ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամում, այցելել նոր կառուցվող հանրապետական անասնաբուժական լաբորատորիա, գյուղմթերքների վերամշակմամբ զբաղվող «Արցախֆրութ», անասնապահական «Տոհմային կայան» ՓԲԸ – ներ, Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքում տեղակայված ՙԱգրոտնտեսություն թիվ 1՚ մեքենատրակտորային կայան, շրջել ցանքատարածքներում, ինչպես նաև ծաղիկներ դրել Եղբայրական հուշահամալիրին:

AMP
21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
47924
-277
Արծաթ
663.46
-6.37