Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ԿՔՆՆԱՐԿՎԻ ՍՏԵՓԱԿԱՆԱԿԵՐՏ-ԵՐԵՎԱՆ ԱՎԻԱՉՎԵՐԹԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԸ
24/05/2011 22:19
Կիսվել

ԿՔՆՆԱՐԿՎԻ ՍՏԵՓԱԿԱՆԱԿԵՐՏ-ԵՐԵՎԱՆ ԱՎԻԱՉՎԵՐԹԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԸ

ՀՀ Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերով հանձնաժողովի՝ ավիացիոն հարցերով ենթահանձնաժողովը և ԼՂՀ կառավարությանն առընթեր ավիացիայի վարչությունը մայիսի 26-28-ը Ստեփանակերտում համատեղ նիստ կանցկացնեն, որում կքննարկվեն քաղաքացիական ավիացիայի, այդ թվում՝ փոքր ավիացիայի զարգացման հեռանկարները, ինչպես նաև Ստեփականակերտ-Երևան ավիաչվերթի նախապատրաստման աշխատանքների ընթացքը և դրանց նպաստող անհրաժեշտ միջոցառումները. օդային երթևեկության շարժման կարգավորում, նավիգացիոն խնդիրներ (թռիչք­վայրէջքային հարցեր, նվազագույն երթուղու տրամադրում և այլն) , որոնք ձևավորելու են ավիատոմսի արժեքը , թռիչքների կազմավորման իրավական հարցերը, օդային տարածքի օգտագործման կարգը և այլն: Ինչպես նշվում է ՀՀ Հանրային խորհրդի տարածած մամուլի հաղորդագրության մեջ`  ՀՀ Հանրային խորհրդի ենթահանձնաժողովի պատվիրակությունը արտագնա նիստի Ստեփանակերտ է մեկնում ԼՂՀ կառավարությանն առընթեր ավիացիայի վարչության հրավերով. վարչությունը ղեկավարում է Դմիտրի Ադբաշյանը, որը ՀԽ ավիացիայի հարցերով ենթահանձնաժողովի նախագահն է:
 
ՀՀ ՀԽ պատվիրակությունը գլխավորում է ՀԽ անդամ, ֆինանսատնտեսական և բյուջետային հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը: Հանձնաժողովից պատվիրակության կազմում Ստեփանակերտ են մեկնում նաև Իզաբելլա Մուրադյանը ենթահանձնաժողովի նախագահի տեղակալ , Վլադիմիր Քոչարյանը, Գարիկ Մկրտչյանը, Կարինե Վերդյանը և այլք:
AMP
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85