Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ 94.8%-Ը ՁԵՎԱՎՈՐՎԵԼ Է ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ
25/05/2011 17:02
Կիսվել

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ 94.8%-Ը ՁԵՎԱՎՈՐՎԵԼ Է ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ

Ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսների արդյունքներով ՀՀ պետական բյուջեի եկամուտների 94.8%-ը ձևավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 5.1%-ը` այլ եկամուտների, 0.1%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից` հաշվետու այս չորս ամիսներին ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 201.4 մլրդ դրամ հարկային եկամուտներ ու պետական տուրքեր, որոնք կազմել են կիսամյակային ծրագրի 64%-ը: 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 10.1%-ով կամ 18.5 մլրդ դրամով: Հարկային եկամուտների աճը հիմնականում պայմանավորված է ավելացված արժեքի հարկի, շահութահարկի և եկամտահարկի մուտքերի աճով:
Միևնույն ժամանկ, ՀՀ պետական բյուջեի հարկերի և տուրքերի 47.9%-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին, որը կազմել է 96.4 մլրդ դրամ և 9.4%-ով կամ 8.2 մլրդ դրամով գերազանցել նախորդ տարվա նույն ցուցանիշը: ԱԱՀ-ի մուտքերից 57.9 մլրդ դրամը ստացվել է ՀՀ սահմանին հարկումից, ավելի քան 38.5 մլրդ դրամը` ներքին շրջանառությունից: 
Պետական բյուջեի հարկային եկամուտների ու պետական տուրքերի 5.8%-ն ապահովվել է ակցիզային հարկի հաշվին` կազմելով շուրջ 11.8 մլրդ դրամ: Մասնավորապես` հանրապետություն ներմուծվող ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացվել է ավելի քան 7.3 մլրդ դրամ, հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից` 4.4 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ակցիզային հարկի մուտքերը նվազել են 5.2% ով կամ 648.1 մլն դրամով, ինչը պայմանավորված է Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ենթաակցիզային ապրանքներից մուտքերի 17.1%-ով կամ 1.5 մլրդ դրամով անկմամբ: Միևնույն ժամանակ, հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացված մուտքերն աճել են 24.4%-ով կամ շուրջ 864.7 մլն դրամով:
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների 18.3% ն ապահովվել է շահութահարկի հաշվին` կազմելով շուրջ 36.8 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շահութահարկի մուտքերն աճել են 16.4%-ով կամ 5.2 մլրդ դրամով: Միևնույն ժամանակ,  ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 24.1 մլրդ դրամ եկամտահարկ` ապահովելով հարկերի և տուրքերի 12%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ եկամտահարկի մուտքերն աճել են 7%-ով կամ 1.6 մլրդ դրամով: 
Մաքսատուրքի գծով մուտքերը կազմել են շուրջ 10.1 մլրդ դրամ կամ հարկերի և տուրքերի 5%-ը ` 2.4%-ով գերազանցելով 2010 թվականի համապատասխան ցուցանիշը: 
2011 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 6 մլրդ դրամ պետական տուրքեր` կազմելով կիսամյակային ծրագրի 62%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված մուտքերն աճել են 17.1%-ով կամ 870.2 մլն դրամով:
Հաշվետու ժամանակահատվածում գործունեության առանձին տեսակներից գանձվել են շուրջ 6.6 մլրդ դրամ հաստատագրված վճարներ` ապահովելով հարկային եկամուտների ու պետական տուրքերի 3.3%-ը: Նշված ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 6.6%-ով կամ 463.6 մլն դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է գործունեության որոշ տեսակների` հարկման ընդհանուր դաշտ անցնելու հանգամանքով: 
2011 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել ավելի քան 3.7 մլրդ դրամ բնօգտագործման և բնապահպանական վճարներ, որոնք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 43.9% ով կամ ավելի քան 1.1 մլրդ դրամով` հիմնականում պայմանավորված օգտակար հանածոների արդյունահանման և այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու համար գանձվող վճարների աճով:
Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջե են մուտքագրվել 6 մլրդ դրամի այլ հարկեր: 
Պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով բյուջետային եկամուտները կազմել են շուրջ 40.2 մլրդ դրամ` 67%-ով ապահովելով կիսամյակի ծրագիրը: 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պարտադիր սոցիալական ապահովության վճարներն աճել են 12.3%-ով կամ 4.4 մլրդ դրամով: 
2011 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում 146.8  մլն դրամ է մուտքագրվել հիմնարկների արտաբյուջետային հաշիվներին` կազմելով կիսամյակի ծրագրով նախատեսվածի 16.1%-ը: Հաշվետու ժամանակահատվածում Եվրամիությունից նախատեսվել էր ստանալ շուրջ 7 մլրդ դրամ դրամաշնորհ` ընդհանուր բյուջետային աջակցության ծրագրի շրջանակներում, որը, սակայն, չի ստացվել: Արդյունքում դրամաշնորհների կիսամյակային ծրագիրը կատարվել է  1.9%-ով:
AMP
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85