25/05/2011 17:47
ՀՈՒՆՎԱՐ-ԱՊՐԻԼ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱԽՍԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 43%-ՈՎ
2011 թվականի առաջին չորս ամիսների արդյունքներով ՀՀ պետական բյուջեից 10.9 մլրդ դրամ հատկացվել է մեր երկրի պետական պարտքի սպասարկմանը` կազմելով ծրագրի 52.9%-ը: Մասնավորապես` նշված գումարից 8.2 մլրդ դրամը տրամադրվել է ներքին, 2.7 մլրդ դրամը` արտաքին պարտքի սպասարկմանը: ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն` պետական պարտքի սպասարկման ծախսերը 43%-ով գերազանցել են նախորդ տարվա նույն ցուցանիշը, որը տեղի է ունեցել հիմնականում ներքին պետական պարտքի սպասարկման ծախսերի աճի հաշվին:
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
Արծաթ
605.97
-3.85
16:27 11/11/26
