26/05/2011 12:04
«ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ». ՍՊԱՍՎՈՒՄ Է ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՍԱԿԱԳՆԻ ԻՋԵՑՈՒՄ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` մայիսի 25-ին կայացած նիստում քննարկվել է «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագների սահմանման մասին հարցը:
Քննարկելով վերը նշված հարցը` հանձնաժողովը սահմանել է` սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագները, որոնց գումարային մեծությունը կազմում է 174,065 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ-ն)` սպառողների կողմից ներկայումս վճարվող 181 դրամ/խմ-ի փոխարեն: Ընդունված որոշումն ուժի մեջ կմտնի 2011 թվականի հուլիսի 8-ից:
21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
Արծաթ
663.46
-6.37
