ORANGE. ՄԱՅԻՍԻ 28-ԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ SMS-ՆԵՐ` 1 ԴՐԱՄՈՎ
Մայիսի 28-ին` Առաջին Հանրապետության օրը, Orange-ն իր բաժանորդներին հնարավորություն է տալիս արտերկրում բնակվող հայրենակիցներին բարևներ և շնորհավորանքներ ուղարկել: Այդ օրը ձայնային ծառայությունների յուրաքանչյուր բաժանորդի կողմից աշխարհի ցանկացած ուղղությամբ ուղարկված առաջին 100 հաղորդագրությունները կարժենան ընդամենը մեկ դրամ: Ծառայությունից կարող են օգտվել Orange-ի բոլոր ձայնային ծառայությունների բաժանորդները, ովքեր մայիսի 28-ին ռոմինգում չեն գտնվի: