27/05/2011 14:51
ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՂՆԵՐԸ ՏՈՒԳԱՆՎԵԼ ԵՆ` ՆԵՐԿՐՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐԻ ՉԱՓՆ ԱՆՀԻՄՆ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Այսօր՝ մայիսի 27-ին կայացած ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նիստում որոշվեց օրենքի խախտման, մասնավորապես, հակամրցակցային համաձայնության համար բեռնափոխադրող չորս ընկերությունների հանդեպ կիրառել տուգանք: Հանձնաժողովի որոշմամբ «Չորս ընկեր» ընկերության տուգանքը կկազմի մոտ 55 միլիոն դրամ, «ՍՕՀՕ» ընկերությանը՝ մոտ 30 միլիոն դրամ, «Պրոֆ իմպրոտեքսը» կտուգանվի մոտ 10 միլիոն դրամի չափով, իսկ «Նանիս» ընկերության տուգանքի չափը կկազմի մոտ 5 միլիոն դրամ:
Տեղեկացնենք, որ վերոնշյալ ընկերություններից բացի, այս ոլորտում գործող այլ տնտեսվարողներ չկան: Հանձնաժողովի ուսումնասիություններով, նշվածներից ներկրման և իրացման ծավալներով խոշորը հանդիսանում է «Չորս ընկեր» ընկերությունը: Որոշման համաձայն, տնտեսվարողները պետք է տասնօրյա ժամկետում Հանձնաժողովին ներկայացնեն տուգանքի վճարումը հավաստող տեղեկատվություն: Բացի այդ, նրանք պարտավորվում են նաև հետագայում բացառել օրենքի խախտումները:
Նշենք, որ համաձայն մամուլի տասնյակ հրապարակումների, ինչպես նաև առևտրականների հավաստիացումների, տարեսկզբին վերոնշյալ 4 տնտեսվարողները բարձրացրել են Թուրքիայից և Չինաստանից ներկրվող ապրանքների համար առևտրականներից գանձվող վճարի չափը, որի պատճառով էլ առևտրականները ցույցեր էին կազմակերպել: Նույն աղբյուրների պնդմամբ, Թուրքիայից ներկրվող ապրանքի մեկ կիլոգրամի համար առևտրականներից պահանջվող գումարը 4 դոլարից դարձել է 8 դոլար, Չինաստանից ներկրվող ապրանքի դեպքում՝ 7-ի փոխարեն՝ 14 դոլար: ՊԵԿ-ն այս առնչությամբ պաշտոնապես հավաստիացրել է, որ Թուրքիայից և Չինաստանից ներկրվող ապրանքների դիմաց գանձվող մաքսավճարների չափի փոփոխություն չի եղել: Նույն աղբյուրից ստացված տեղեկատվության համաձայն, առևտրականները խուսափում են երևալ հարկային և մաքսային դաշտում, այդ պատճառով էլ աշխատում են միջնորդների հետ: Տվյալ դեպքում խնդիր է առաջացել միջնորդի և առևտրականների միջև՝ կապված միջնորդավճարի բարձրացման հետ:
Հիշեցնենք, որ մինչ այս հանձնաժողովը շուկայում գործող 4 տնտեսվարողներից պահանջել է հիմնավորումներ՝ թանկացման վերաբերյալ: Վերջիններիս կողմից Հանձնաժողովին ներկայացված հայտարարության մեջ նշված է, որ միջնորդավճարի բարձրացման պատճառն այն է, որ թանկացել է Թուրքիայում գտնվող պահեստի վարձավճարը, Թուրքիայում գտնվող ընկերությունների աշխատակիցների սոցապահովության վճարների չափը, Ստամբուլում գտնվող պահեստների վարձակալության գինը: Նրանք նշում են նաև, որ բեռի տեղափոխման ժամանակ Վրաստանում առաջացել են չնախատեսված մեծ ծախսեր, որը ևս անդրադարձել է միջնորդավճարի բարձրացման վրա: Այսինքն, ըստ տնտեսվարողների, գների բարձրացումը կապված է ծախսերի ավելացման հետ և մաքսազերծման գների փոփոխություն չի եղել: Հարկ է նշել, որ թեև Հանձնաժողովը պահանջել է, սակայն նշված 4 ընկերություններից և ոչ մեկը չի ներկայացրել որևէ փաստաթուղթ, որով կհիմնավորվեին նրանց կողմից բերված պատճառաբանություններից գոնե մեկը:
Հանձնաժողովը ուսումնասիրություններով պարզել է նաև, որ 2010-ի հոկտեմբերից մինչև 2011-ի փետրվարն ընկած ժամանակահատվածում բեռնափոխադրողների կողմից ներկրված հագուստի մաքսավճարների փոփոխություն չի եղել: Եթե ծառայության համար սահմանվող սակագների գնագոյացման որևէ տարրի էական փոփոխություն լիներ, ապա պետք է լիներ նաև մաքսային արժեքի փոփոխություն, որն ըստ մաքսային հայտարարագրերի ուսումնասիրության չի արձանագրվել:
Մաքսային հսկողության և հաշվապահական հաշվառման փաստաթղթերի, իրացման գրքերի և այլ փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա Հանձնաժողովը ապացուցված է համարում այն փաստը, որ բեռնափոխադրողների կողմից հունվարին տեղի է ունեցել գների միաժամանակյա բարձրացում, որը ոչ մի տնտեսական հիմնավորում չունի: Միաժամանակ, Հանձնաժողովը հարցում է արել նույն ուղղությամբ այլ տեսակի ապրանքներ ներկրող տրանսպորտային ընկերությունների, որոնք հաստատել են, որ գնային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: Այսպիսով, Հանձնաժողովը ապացուցված է համարում այն փաստը, որ փոխադարձ ներքին համաձայնությամբ 4 տնտեսվարողները միևնույն պատճառաբանությամբ անհիմն կերպով բարձրացրել են իրենց ծառայության արժեքը և կամայական գին են սահմանել:
Համաձայն «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի, տնտեսվարող սուբյեկտների նման վարքագիծը որակվում է որպես հակամրցակցային համաձայնություն: Բեռնափոխադրումների շուկայի ոլորտում գործող 4 ընկերությունների կողմից տեղի է ունեցել միջնորդավճարի միաժամանակյա բարձրացում, որը վերջիններիս կողմից ոչ մի կերպ չի հիմնավորվել:

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
Արծաթ
374.35
-10.88
10:50 16/11/24
10:30 16/11/24