Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 425.00+1.00
OIL:  BRENT - 96.00+0.57 WTI - 92.03+1.11
COMEX:  GOLD - 4491.70+1.48 SILVER - 66.54+1.49
COMEX:  PLATINUM - 1809.80+1.49
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.25-1.01 EUR/GBP - 1.1625+0.28
FOREX:  EUR/USD - 1.1625+0.28 GBP/USD - 1.3526+0.26
STOCKS RUS:  RTSI - 802.99+1.49
STOCKS US: DOW JONES - 53686.11+1.18 NASDAQ - 26584.06+1.40
STOCKS US: S&P 500 - 7747.71+1.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.52+0.70 CAC40 - 8286.40+0.07
STOCKS EUR:  DAX - 26003.32+0.63
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
Վիվա-ՄՏՍ. Ռալֆ Յիրիկյանը՝ «Yerevan Tech Forum 2022»-ի բանախոս
22/05/2022 15:28
Կիսվել

Վիվա-ՄՏՍ. Ռալֆ Յիրիկյանը՝ «Yerevan Tech Forum 2022»-ի բանախոս

Այսօր Երևանում՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, կայացել է «Skill» մարքեթինգային ընկերության կողմից կազմակերպված «Yerevan Tech Forum 2022»-ը:

Բանախոսների շարքում էր նաև Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ով հանդես եկավ «Կորպորատիվ կառավարումը մշտապես փոփոխվող միջավայրում» խորագրով ելույթով:  Ելույթը նվիրված էր բիզնեսի կառավարմանը՝ ներկայիս առավել անկայուն, անորոշ, բարդ և ռիսկային միջավայրում, բազմապիսի մարտահրավերներին դիմակայելու կարևորությանն ու անհրաժեշտությանը: Ռալֆ Յիրիկյանը ներկայացրել է Քովիդ-19 համավարակի ընթացքում հեռահաղորդակցության ոլորտում առաջ եկած հիմնական մարտահրավերները: Բացի այդ, նա նաև խոսել է հեռահաղորդակցության օպերատորից թվային ծառայություններ մատուցող ընկերության վերափոխվելու անհրաժեշտության և ընթացքի մասին:

«Քովիդ-19 համավարակը արագացրել է թվային վերափոխման տեմպերը բազմաթիվ տնտեսվարողների համար, այդ թվում նաև՝ Վիվա-ՄՏՍ-ի։ Փոփոխությունները չափազանց կարևոր են. այն ղեկավարներն ու ընկերությունները, որոնք անտեսում անընդհատ փոփոխությունների գնալու անհրաժեշտությունը, տանուլ են տալիս ձեռնարկության կայուն ու երկարաժամկետ զարգացման հնարավորությունը: Տնտեսվարողները գործում են փոփոխուն և բարդ միջավայրում: Բիզնես միջավայրում առկա ռիսկի գործոնները, համաշխարհային միտումները, աճի հնարավորությունները ժամանակին չտեսնելը, դրանց անտեսումն անխուսափելիորեն հանգեցնոելու է ճգնաժամի», – ասել է ասաց Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը՝ ելույթի ընթացքում ներկայացնելով միջավայրային ռիսկի գործոններն ու զարգացման առաջնահերթությունները:

«Թվայնացման գործընթացը մենք սկսել ենք տեսլականից՝ անընդհատ փոփոխվող այս բիզնես միջավայրում կիրառելով հստակ ռազմավարություն և գործիքակազմ՝ մեր ծառայություններն ու գործունեությունն ավելի ճկուն ու արդյունավետ դարձնելու համար: Մենք ունեինք հստակ տեսլական, այն է՝ հեռահաղորդակցության ավանդական ծառայություններ մատուցելուն զուգահեռ, վերափոխվել թվային ընկերության, որը կառաջարկի թվային բազմապիսի ծառայություններ», – հավելել է Ռալֆ Յիրիկյանը:

«Մայիսի 21-ին կայացել է առաջին Yerevan Tech Forum-ը, որի ստեղծման գաղափարով էլ ցանկանում եմ կիսվել։ Բոլորին հայտնի փետրվարյան իրադարձություններից հետո տեխնոլոգիական ոլորտի կյանքը լրջորեն փոխվեց, մեր երկրում` ևս։ Հայաստանը դարձավ ռելոկացիայի մեջ գտնվող բազմաթիվ բիզնես կառուցվածքների, ինչպես նաև մի շարք ՏՏ, կրեատիվ, մարքեթինգային ոլորտի մասնագետների, ֆրիլանսերների և տեխնոլոգիական ոլորտի հարակից բիզնեսների կենտրոններից մեկը։ Հայաստան ժամանեցին մեծաթիվ ընկերություններ, այդ թվում՝ համաշխարհային անուն ունեցող»,  – ասել է «Skill Event Marketing Company»-ի հիմնադիր Սերգեյ Ուսնունցը:

«Բնականաբար այս ամենը անդրադարձավ նաև մեր տեղական ՏՏ ոլորտի վրա, քանի որ առաջացան շատ հարցեր, որոնցից հիմականներն են՝ այս գործընթացների ազդեցությունը տեղական աշխատաշուկայի, ստարտափ էկոհամակարգի և ներդրումների վրա։ Հնարավորությունների կողքին այս գործընթացները իրենց մեջ կրում են մեծաթիվ մարտահրավերներ։ Վերոնշյալ իրադարձություններն ու գործընթացներն էլ հիմք հանդիսացան Yerevan Tech Forum-ի ձևավորման համար, որը կդառնա ամենամյա միջոցառում», հավելել է Ուսնունցը։

«Yerevan Tech Forum 2022»-ի հիմնական թեմաները՝ ներկայացված տարբեր բանախոսների և ոլորտի ներկայացուցիչների կողմից, ընդգծում էին տեխնոլոգիաների, թիմային կառավարման, մատակարարման շուկայի, մարքեթինգի, տեղեկատվական անվտանգության և բիզնեսի փոխակերպման վերջին զարգացումներն ու փոփոխությունները: Ֆորումին մասնակցում էր ավելի քան 25 բանախոս և 1000 մասնակից։

Skill Event Marketing Company-ն օգնում է ընկերություններին և բրենդերին լուծել տարատեսակ բիզնես խնդիրներ՝ կիրառելով միջոցառումների կազմակերպման և առաջխաղացման տեխնոլոգիաները։ 2017 թվականից սկսած #skillteam-ն իրականացրել է 400-ից ավելի տարբեր ձևաչափերի փոքր ու մեծ միջոցառումներ, որոնց շրջանակներում հնարավորություն է ունեցել ծանոթանալ 50.000-ից ավելի մասնակիցների հետ աշխարհի շուրջ 10 երկրներից։

04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12