Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ԸՆՏՐՎԵԼ Է ORANGE ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂԸ
30/05/2011 15:46
Կիսվել

ԸՆՏՐՎԵԼ Է ORANGE ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂԸ

Այսօր` մայիսի 30-ին, Orange­ը հրավիրել էր մամուլի ասուլիս, որի շրջանակներում ընկերության ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան հայտարարեց հայ ուսանողների համար նախատեսված 2011թ. Նորարարության մրցույթի հաղթողի անունը: Լավագույնը ճանաչված նախագծի հեղինակը Երևանի Պետական Համալսարանի Ինֆորմատիկայի և Կիրառական մաթեմատիկայի 4-րդ կուրսի ուսանող Դավիթ Վարդանյանն է, որը ներկայացրել էր նախագիծ էլեկտրոնային քվեարկության վերաբերյալ: Որպես մրցանակ`Դավիթը ստացել է հնարավորություն մեկնել Ֆրանսիա` 6-ամսյա վճարվող պրակտիկայի Orange-ի գիտահետազոտական լաբորատորիաներից մեկում և աշխատելու նորարարական նախագծերի վրա:

Բարձր գնահատելով նաև մրցույթին մասնակցած մեկ այլ ուսանողի` Գևորգ Պողոսյանի աշխատանքը և բարձր պատրաստվածությունը, որն ըստ ժյուրիի քվեարկության գրավել է երկրորդ տեղը, Orange Արմենիան վճռել է հատուկ մրցանակ տալ նրան` հրավիրելով աշխատանքային պրակտիկա անցնելու Orange Արմենիայում: Գևորգը նույնպես ԵՊՀ-ի ուսանող է, սովորում է Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրայում և ներկայացրել էր նախագիծ կարճ հաղորդագրությունների կիրառման նոր մոտեցման վերաբերյալ: Orange Արմենիան չի բացառում հետագայում նրա գաղափարի կիրառումն իր ցանցում:

Նշենք, որ Orange-ի` 2011 թվականի Նորարարության մրցույթին իրենց նախագծերն են ներկայացրել մի քանի տասնյակ ուսանողներ, սակայն, ինչպես տեղեկացրեց Orange-ի գլխավոր տնօրենը` եզրափակիչ փուլ անցել են միայն 4 նախագծեր: 

«Մենք բոլորս հիացանք Դավիթի հետաքրքրասեր բնավորությամբ: Նա այն ուսանողներից է, որքեր չեն բավարարվում համալսարանական կրթության տված գիտելիքներով և որոնում են ավելի ու ավելի շատ գիտելիքներ: Վստահ եմ, որ այս հնարավորությունը նրա մասնագիտական կյանքում բեկումնային է լինելու: Յուրաքանչյուր ուսանողի համար` նույնիսկ ամենապատրաստվածի, կարիերայի ընթացքում  ամենադժվար պահն անցումն է կրթությունից դեպի աշխատանք: Դավիթն իր առաջին աշխատանքային փորձն ունենալու է աշխարհի լավագույն գիտահետազոտական ցանցերից մեկում: Կրկին շնորհավորում եմ նրան այս հաջողության համար, ցանկանում եմ, որ երբեք չդադարի սովորել և երբեք չդադարի փնտրել նորարարական լուծումներ իր աշխատանքում», – իր խոսքում ընդգծեց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Orange Նորարարության 2011թ. մրցույթն անցկացվեց Երևանի Պետական Համալսարանի և Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի (Պոլիտեխնիկ) ուսանողների համար մարտի 4-ից ապրիլի 20-ը, որի ընթացքում ուսանողները ներկայացրեցին իրենց նորարարական գաղափարները: 11 հոգուց կազմված Ժյուրին, որի կազմում էին Orange Արմենիայի հայ և արտասահմանցի 7 մասնագետներ, Orange Lab-երի 2 ներկայացուցիչ, ինչպես նաև` մեկական ներկայացուցիչ ԵՊՀ-ից և ՀՊՃՀ-ից, գնահատեցին ներկայացված նախագծերն ըստ հետևյալ չափանիշների. նորարարական, հետաքրքիր, օգտակար և հեշտ կիրառվող:

Orange Նորարարության  մրցույթ նախատեսվում է կազմակերպել նաև հաջորդ տարի:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52