Oxfam. 10 ամենահարուստ մարդկանց կապիտալը գերազանցում Է մոլորակի բնակիչների 40 տոկոսի միագումար կարողությանը
Աշխարհի տասն ամենահարուստ մարդիկ տիրում են կարողության, որը գերազանցում է մոլորակի ամենաաղքատ բնակչության 40 տոկոսի՝ 3,1 միլիարդ մարդու խնայողությունները: Այդ մասին ասված է Oxfam միջազգային բարեգործական եւ հումանիտար կազմակերպության՝ մայիսի 23-ին հրապարակված զեկույցում, տեղեկացնում է Արմենպրեսը:
Այնտեղ նշված է, որ ընդամենն աշխարհում կա 2 688 միլիարդատեր՝ 573-ով ավելի, քան դեռ երկու տարի առաջ, որոնց ընդհանուր կարողությունը հավասար է 12,7 տրիլիոն դոլարի: Oxfam-ում նշում են, որ 20 խոշորագույն դոլարային միլիարդատերերի հարստությունը գերազանցում է Սահարայից հարավ ամբողջ Աֆրիկայի համախան ներքին արդյունքը (ՀՆԱ):
Փորձագետներն ընդգծում են, որ կորոնավիրուսի համավարակի սկզբից, ըստ վիճակագրության, յուաքանչյուր 30 ժամը մեկ աշխարհում հայտնվել է նոր միլիարդատեր: Ըստ որում վերջին երկու տարում միլիարդատերերի միագումար կարողությունն աճել է ավելի, քան բոլոր 23 նախընթաց տարիներին միասին: Ներկայումս նրանց միագումար կարողությունը հավասարվում է համաշխարհային ՀՆԱ-ի 13,9 տոկոսին, ինչը եռապատիկ ավելի է, քան 2 000 թվականին: Տնտեսագետներն ուշադրություն են հրավիրում այն բանին, որ վերջին ժամանակներս առանաձնապես մեծ շահույթ են ստացել, մասնավորապես, այն ընկերությունների սեփականատերերը, որոնք զբաղված են էներգետիկայի եւ պարենի ոլորտում՝ 453 միլիարդ դոլար երկու տարում, հաղորդել է ՏԱՍՍ-ը