31/05/2011 11:28
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ԵՎ ԳԱՖԷՍՃԵԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԿԵՆՏՐՈՆԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ
“ԱրմենՏել” ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) և Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հայտարարում են Երեխաների պաշտպանության Միջազգային օրվան նվիրված շքեղ տոնական ծրագրի կազմակերպման մասին: “ԱրմենՏել” ընկերության աջակցությամբ հունիսի մեկին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Քանդակների այգում երեխաների համար կկազմակերպվի ստեղծագործական ծրագիր (նկարչություն, խեցեգործություն, բատիկ): Տոնական ծրագիրը կշարունակվի համերգով` մանկական պարային համույթների, ջազ-խմբերի և հայկական էստրադային աստղերի մասնակցությամբ և կավարտվի հրավառությամբ:
«ԱրմենՏել ընկերությունն ուրախ է հրավիրել երեխաներին և նրանց ծնողներին մասնակցելու տոնակատարությանը: Հուսով ենք, որ կկարողանանք մեր փոքրիկներին նվիրել անմոռանալի տոնական տրամադրություն, ուրախ ու հետաքրքիր խաղեր և դրական զգացմունքների նոր լիցքեր», – նշել է “ԱրմենՏել” ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:
Նշենք, որ “ԱրմենՏել” ընկերությունը հանդիսանում է մանուկների և պատանիների համար Գաֆէսճեան արվեստի կենտրոնի կողմից կազմակերպվող ստեղծագործական ծրագրերի կորպորատիվ գործընկեր և հովանավոր: “ԱրմենՏել” ընկերության և Գաֆէսճեան արվեստի կենտրոնի միջև երկարատև համագործակցության շրջանակում Կենտրոնում պարբերաբար անցկացվում են ստեղծագործական սեմինարներ, մանկական և պատանեական ծրագրեր, դասական երաժշտության համեգներ և այլ ստեղծագործական սեմինարներ` ուղված երեխաների և պատանիների գեղագիտական դաստիրակմանը:
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
Արծաթ
660.7
-19.08
10:58 17/10/26
10:30 17/10/26
19:07 16/10/26
17:12 16/10/26
16:15 16/10/26
