IKEA-Ն ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԿԲԱՑԻ ՍԵՓԱԿԱՆ ԲԱՆԿԸ
IKEA ընկերությունների խումբը մտադիր է Ռուսաստանում բացել սեփական բանկը, որը հնարավորություն կտա ընկերությանը խնայել բանկային միջնորդավճարները: Սեփական ֆինանսկան կառույցների ստեղծումն ամբողջ աշխարհում ընդունված պրակտիկա է, որը կիրառվում է խոշորագույն արտադրողների և ներակյացուցիչների կողմից: Ռուսաստանում նման բանկեր առաջինը ստեղծել են BMW-ն, Mercedes-ը, Toyota-ն և Volkswagen-ը:
Նշենք, որ IKEA-ն հիմականում զբաղվում է կահույքի արտադրությամբ և վաճառքով և իր ներկայացուցչություններն ունի աշխարհի 40 երկրներում: