Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ՄԱՅԻՍԻՆ ՏԱՐԵԿԱՆ ԳՆԱՃԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱԶՄԵԼ Է 9%
01/06/2011 10:58
Կիսվել

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ՄԱՅԻՍԻՆ ՏԱՐԵԿԱՆ ԳՆԱՃԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱԶՄԵԼ Է 9%

2011 թվականի մայիսին ապրիլի նկատմամբ ՀՀ սպառողական շուկայում գրեթե կրկնվել է նախորդ ամսվա գների ընդհանուր մակարդակը, սակայն գրանցվել է գնաճային միտում (արձանագրվել է 0.04%  գնաճ):  Պարենային ապրանքների  (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)  գների ընդհանուր մակարդակը նշված ժամանակահատվածում մնացել է անփոփոխ,  ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.5%-ով, իսկ  ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.1% նվազում: 
 
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2011թ. մայիսին 2010թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 105.0%, այդ թվում պարենային ապրանքներինը  (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 107.3%,  ոչ պարենային ապրանքներինը՝ 102.0%, ծառայությունների սակագներինը՝ 102.3%: Միևնույն ժամանակ, 2011թ. հունվար-մայիսին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.98%,  ինչը 0.06 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշից (1.04%): 
 
Նշենք նաև, որ 2011թ. մայիսին 2010թ. մայիսի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 109.0%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 114.7%, ոչ պարենային ապրանքներինը`  102.4%, ծառայությունների սակագներինը` 102.5%,  իսկ հունվար-մայիսին 2010թ.  հունվար-մայիսի համեմատ` համապատասխանաբար 110.2%, 115.0, 103.1 և 105.4%:
 
Հանրապետության դիտարկվող 6  քաղաքներում 2011թ.  մայիսին ապրիլի համեմատ գրանցվել է սպառողական գների 0.1-0.7% գնաճ, 3-ում` 0.5-0.1%  գնանկում,  իսկ 2-ում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 0.1%-ով:
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85