01/06/2011 12:48
ՄԱՅԻՍԻՆ ՀՀ-ՈՒՄ ԲԵՆԶԻՆԻ ԵՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԱԲԱՐ 5.2%-ՈՎ ԵՎ 4.2%-ՈՎ
2011թ. մայիսին ապրիլի համեմատ ՀՀ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.5% գնաճ, որը հիմնականում պայմանավորվել է բենզինի և դիզելային վառելիքի` համապատասխանաբար 5.2% և 4.2% գնաճով: Ինչպես տեղեկացնում են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից` 2011թ. մայիսին 2010թ. մայիսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 13.7% և 21.6%-ով, իսկ 2010թ. դեկտեմբերի համեմատ` 21.1% և 24.9%-ով:
Նշենք նաև, որ 2011թ. ապրիլին մարտ ամսվա համեմատությամբ ՀՀ-ում գրանցվել էր բենզինի և դիզելային վառելիքի համապատասխանաբար 3.9% և 5.8% գնաճ, մարտին փետրվարի համեմատությամբ` համապատասխանաբար 3.5% և 5.0% գնաճ, իսկ փետրվարին հունվարի համեմատ` համապատասխանաբար 3.8% և 4.8% գնաճ:
28/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.34
-0.18
Եվրո (EUR)
413.19
-1.15
Ռուբլի (RUR)
4.3043
-0.0084
Լարի (GEL)
139.53
-0.02
Արծաթ
759.48
+16.39
14:24 29/09/26
12:31 29/09/26
