Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64621.24+0.85 TOPIX - 4043.73+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 23651.87-0.90 SSEC - 3713.03-0.60
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
21/10/2026  CBA:  USD - 361.4-0.05 GBP - 483.95+1.78
21/10/2026  CBA:  EURO - 405.92+0.81
21/10/2026  CBA:  GOLD - 47924-277 SILVER - 663.46-6.37
ՎԱՐՉԱՊԵՏԸ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՈՆՈՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀՀ-ՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐԻՉ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ
02/06/2011 10:55
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏԸ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՈՆՈՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀՀ-ՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐԻՉ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ` հունիսի 1-ին, կառավարությունում հանդիպել է միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Ողջունելով ներկաներին` կառավարության ղեկավարը նշել է. «Այսօր մենք պետք է խոսենք մի կարևոր թեմայի շուրջ, որը վերաբերում է բյուրոկրատիայի կրճատմանը և կառավարման արդյունավետության բարձրացմանը: Դուք տեղյակ եք «Կանոնակարգիչ գիլյոտին» հայեցակարգի մասին: Ես հանդիպել եմ դրա գլխավոր հեղինակներից մեկի` պարոն Սքոթ Ջեյկոբսի հետ և ցանկանում եմ ԵԱՀԿ-ին շնորհակալություն հայտնել աշխատելու այդ հնարավորությունն ընձեռելու համար: Այն բանից հետո, երբ ծանոթացանք ընդհանուր հայեցակարգին և հավանության արժանացրինք այն, ՀՀ էկոնոմիկայի նախարարության թիմն աշխատել է պարոն Ջեյկոբսի հետ, և արդեն շուրջ 5 ամիս է` մեր թիմը նախապատրաստվում է այս հայեցակարգի ներդրմանը: Հայեցակարգն արժանացել է նաև Հանրապետության Նախագահի հավանությանը, և մենք որոշել ենք ստեղծել միջգերատեսչական խորհուրդ, որը կոորդինացնելու է այս աշխատանքները»:

Վարչապետ Սարգսյանը ներկայացրել է ՀՀ կառավարության նախաձեռնած և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությանն արժանացած «Կանոնակարգիչ գիլյոտին» արագ բարեփոխումների գործիքի ներդրման հեռանկարները: Նա կարևորել է կարգավորիչ ոլորտի բարեփոխումների իրականացումը կոռուպցիոն ռիսկերի կրճատման և գործարար միջավայրի բարելավման առումով: Ներկայացնելով հայեցակարգի կիրառման մեթոդաբանության մանրամասները` վարչապետը խոսել է բիզնես գործընթացների հստակեցման, հարկային և մաքսային վարչարարության պարզեցման, ներդրումային և գործարար միջավայրի վրա դրա բարերար ազդեցության մասին:

Անդրադառնալով պետության կողմից մատուցվող ծառայությունների բարելավման կարևորությանը` Տիգրան Սարգսյանը ներկայացրել է մի շարք` վարորդական իրավունքների տրամադրման, մեքենաների գրանցման, հաշվառման, տեխնիկական զննման և այլ ոլորտներում արձանագրված հաջողություններն ու ընդգծել կարգավորիչ բարեփոխումների առանցքային դերն այդ գործընթացի շարունակականության ապահովման հարցում:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը նշել է, որ «Կանոնակարգիչ գիլյոտինը» համապարփակ բարեփոխումների ծրագիր է, որը հնարավորություն կտա կանոնակարգել օրենսդրական դաշտը և բարձրացնել կառավարման համակարգի արդյունավետությունը: Մասնավորապես, այն կնպաստի իրավական ակտերի հասցեականության բարձրացմանը, ինչն էլ կհանգեցնի ներդրումային և գործարար միջավայրի բարելավմանը:

Հաջորդիվ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ընթացքում դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց դիտարկումներն ու առաջարկություններն են ներկայացրել գործիքի կիրառման անհրաժեշտության վերաբերյալ: Անդրադառնալով «Կանոնակարգիչ գիլյոտին» հայեցակարգի իրագործման գործում հնարավոր մասնակցության հարցին` միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչները ողջունել են ՀՀ կառավարության` կարգավորիչ ոլորտի բարեփոխումներ իրականացնելու նախաձեռնությունը և պատրաստակամություն հայտնել աջակցելու կառավարությանն այդ գործում: Նրանք նաև կարևորել են կարգավորիչ բարեփոխումների իրականացման գործընթացի հանրային լուսաբանմանն ուղղված քայլերի իրականացումը:

Ամփոփելով քննարկումը` գործադիրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ներկաներին հանդիպմանը մասնակցելու համար և կառավարության նախաձեռնությանն օժանդակելու համար:

AMP
21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
47924
-277
Արծաթ
663.46
-6.37