Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՊՐՈԿՐԵԴԻՏ ԲԱՆԿԸ 2011Թ.-ԻՆ ՀԱՎԵԼՅԱԼ 10 ՄԼՆ ԱՄՆ ԴՈԼԱՐ ԿՈՒՂՂԻ ՓՄՁ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ
02/06/2011 11:12
Կիսվել

ՊՐՈԿՐԵԴԻՏ ԲԱՆԿԸ 2011Թ.-ԻՆ ՀԱՎԵԼՅԱԼ 10 ՄԼՆ ԱՄՆ ԴՈԼԱՐ ԿՈՒՂՂԻ ՓՄՁ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

2011 թվականի ընթացքում ՊրոԿրեդիտ Բանկը, EBRD (Լոնդոն) և BlueOrchard Finance SA (Ժնև) ընկերությունների հետ կնքած վարկային պայմանագրերի շրջանակներում, 10 մլն. ԱՄՆ դոլար կուղղի ՓՄՁ ոլորտի զարգացմանը:  Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են բանկի Հասարակայնության  հետ կապերի ծառայությունից` բանկը ներկայումս վարում է բանակցություններ միջազգային այլ հեղինակավոր կառույցների հետ վարկավորման նոր ֆոնդերի ներգրավման և տեղական շուկայում տեղաբաշխման համար:

Բանկի գործադիր տնօրենի տեղակալ Աշոտ Աբրահամյանն այս կապակցությամբ ասել է. «ՓՄՁ ոլորտը ՀՀ տնտեսության դինամիկ մասն է կազմում և էական դեր է խաղում երկրում սոցիալական և տնտեսական կայունության ապահովման գործում: Մենք կփորձենք առավելագույնս ծառայեցնել այս համագործակցությունն ի շահ մեր հաճախորդների՝ հնարավորություն տալով նրանց ընդլայնել իրենց ֆինանսական հնարավորություններն ու բիզնեսը, մուտք գործել նոր և առավել գրավիչ շուկաներ: Միևնույն ժամանակ համագործակցությունը մեզ կօգնի ամրապնդել մեր դիրքերը շուկայում և մեծացնել մեր հաճախորդների բազան»:

ՊրոԿրեդիտ Բանկը Հայաստանում բանկային և ֆինանսական ծառայությունների ամբողջական փաթեթ տրամադրող 100% արտերկրյա կապիտալով բանկ է, որի գործունեությունն ուղղված է փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, ինչպես նաև հասարակության լայն շրջաններում խնայողության մշակույթի խթանմանը:

Հայաստանի ՊրոԿրեդիտ Բանկը հանդիսանում է ՊրոԿրեդիտ խմբի անդամ, որը բաղկացած է Արևելյան Եվրոպայում, Աֆրիկայում և Լատինական Ամերիկայում գործող 21 ֆինանսական կառույցներից, որոնց գործունեությունը ղեկավարվում և վերահսկվում է խմբի մայր ընկերության`Մայնի Ֆրանկֆուրտում (Գերմանիա) գտնվող «ՊրոԿրեդիտ Հոլդինգ» ԲԸ (ProCredit Holding AG) կողմից:

Հայաստանի ՊրոԿրեդիտ Բանկի հիմնադիրներ են հանդիսանում միջազգային հեղինակավոր կառույցներ. «ՊրոԿրեդիտ Հոլդինգ» ԲԸ (ProCredit Holding AG) – 68.46% բաժնեմասով, «Վերակառուցման եև զարգացման եվրոպական բանկ» (EBRD) – 16.67% բաժնեմասով, «Զարգացման Բանկ» (KfW) – 14.87% բաժնեմասով։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52