ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՐԵՔ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՆԴԱՄԱԿՑԻ ԱՀԿ-ԻՆ
Ռուսաստանի պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ` Ռուսաստանը կանդամակցի ԱՀԿ-ին՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությանն, առաջիկա երեք ամիսների ընթացքում: Նշվում է, որ անդամակցության հետ կապված դեռևս որոշ հարցեր են մնացել, որոնք պետք է լուծվեն սահմանված ժամկետներում:
Հատկանշական է, որ ԱՀԿ անդամակցության գործում ԱՄՆ-ն և Եվրամիությունը զգալիորեն աջակցում են Ռուսաստանին: Նախատեսվում է, որ ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցության հարցը կքննարկվի նաև Ռուսաստան-ԵՄ գագաթաժողովի ընթացքում, որը կկայանա հունիսի 9-10-ը:
Հիշեցնենք, որ ԱՀԿ կանոնների համաձայն, կազմակերպության անդամ բոլոր 153 երկրներն ունեն իրավունք` «արգելել» նոր երկրի մուտքը ԱՀԿ: Այս դեպքում ԱՀԿ անդամ դառնալու ցանկություն հայտնած երկիրը պարտավորվում է բանակցություններ վարել բացարկ ներկայացրած երկրի հետ: Այս համատեքստում, երկար ժամանակ Ռուսաստանի մոտ «չէր ստացվում» երկկողմ բանակցությունները Վրաստանի հետ: