Սոցիալական

USD BUY - 381.50+0.50 USD SELL - 383.00+0.50
EUR BUY - 438.00-1.00 EUR SELL - 443.00+0.50
OIL:  BRENT - 63.51+1.15 WTI - 59.08+1.30
COMEX:  GOLD - 4187.40+1.04 SILVER - 53.82+2.28
COMEX:  PLATINUM - 1647.70+1.40
LME:  ALUMINIUM - 2786.00+0.22 COPPER - 10777.50+0.54
LME:  NICKEL - 14455.00-1.25 TIN - 36895.00+0.06
LME:  LEAD - 1985.50-1.88 ZINC - 2989.00+0.00
FOREX:  USD/JPY - 156.24+0.13 EUR/GBP - 1.1581-0.17
FOREX:  EUR/USD - 1.1581-0.17 GBP/USD - 1.3239-0.09
STOCKS RUS:  RTSI - 1055.32-1.33
STOCKS US: DOW JONES - 47427.12+0.00 NASDAQ - 23214.69+0.00
STOCKS US: S&P 500 - 6812.61+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 50167.10+1.23 TOPIX - 3368.57+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 25945.93+0.07 SSEC - 3875.26+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 9693.93+0.02 CAC40 - 8099.47+0.04
STOCKS EUR:  DAX - 23767.96+0.18
27/11/2025  CBA:  USD - 381.07-0.05 GBP - 503.97+2.42
27/11/2025  CBA:  EURO - 441.47+0.4
27/11/2025  CBA:  GOLD - 50717+154 SILVER - 642.97+15.54
ՊՐՈՄԵԹԵՅ ԲԱՆԿԸ` ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ
02/06/2011 15:06
Կիսվել

ՊՐՈՄԵԹԵՅ ԲԱՆԿԸ` ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ

Երեկ` հունիսի 1-ին, Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, Պրոմեթեյ  բանկի ներկայացուցիչները այցելել են Գյումրու «Երեխաների տուն» մանկատուն, որտեղ, շնորհավորելով մանուկներին, հանձնել են նվերներ՝ հագուստ և առաջին անհրաժեշտության պարագաներ:

Գյումրու «Երեխաների Տուն» մանկատան հիմնական նպատակը կենտրոնական նյարդային համակարգի, օրգանական եւ ֆունկցիոնալ ախտահարումներով, բնածին եւ ձեռքբերովի ֆիզիկական արատներ ունեցող մինչեւ 6 տարեկան հաշմանդամություն ունեցող երեխաների մշտական խնամքի ապահովումն է: Ներկայումս մանկատանը խնամվում է 128 երեխա:

Այցի ընթացքում «Երեխաների Տուն» մանկատան տնօրեն Ռուզաննա Ավագյանը շնորհակալագիր է շնորհել Պրոմեթեյ բանկի Վարչության նախագահ պրն. Էմիլ Սողոմոնյանին՝ ի նշան մանկատանը կատարվող նվիրատվությունների և մարդասիրական վերաբերմունքի: Նշենք, որ Պրոմեթեյ բանկի 20-ամյակի կապակցությամբ կազմակերպած համերգից ստացված ողջ հասույթը ևս փոխանցվել էր Գյումրու «Երեխաների Տուն» մանկատանը:

Հավատարիմ մնալով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության սկզբունքներին՝ Պրոմեթեյ բանկն իր շարունակական աջակցությունն է ցուցաբերում  հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաներին:

AMP
27/11/2025
դրամ
Դոլար (USD)
381.07
-0.05
Եվրո (EUR)
441.47
+0.4
Ռուբլի (RUR)
4.855
+0.016
Լարի (GEL)
141.14
+0.02
50717
+154
Արծաթ
642.97
+15.54