Անկախ պատժամիջոցներից՝ Գերմանիան կշարունակի աշխատել ռուսական նավթից հրաժարվելու ուղղությամբ
Գերմանիան և Լեհաստանը անկախ ԵՄ պատժամիջոցների վեցերորդ փաթեթով նախատեսված դրույթներից կշարունակեն աշխատել ռուսական նավթից մինչև տարեվերջ դադարեցնելու ուղղությամբ։ Այս մասին հայտում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հայտարարությանը։
«Մենք կշարունակենք նավթից հրաժարվելու մեր աշխատանքը մինչև տարվա վերջ: Դա կարվի անկախ սրանից (պատժամիջոցների վեցերորդ փաթեթից)»,- ասել է Շոլցը Բրյուսելում ԵՄ առաջնորդների գագաթնաժողովին հաջորդած ճեպազրույցում։ Նա նշել է, որ այս նպատակին հասնելու համար Լեհաստանը նույնպես մտադիր է ինքնուրույն գործել։