03/06/2011 11:28
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ. ԱՐԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼՆ ԱՃԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 60%-ՈՎ
Ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսների ընթացքում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ ՓԲԸ-ի միջոցով դրամական փոխանցումների համակարգերով ստացված փոխանցումների ծավալային աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կազմել է ավելի քան 60%, իսկ քանակական աճը` 59%: Այս մասին նշվում է բանկի տարածած պաշտոնական հայտարարության մեջ:
Նշենք, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՈՒՄ գործում է արագ դրամական փոխանցումների 9 համակարգ (Золотая Корона, MoneyGram, Migom, Blizko, Contact, Anelik, Bystraya Pochta, Leader և Avers): Բացի այդ, Բանկը շարունակում է ընդլայնել տարբեր դրամական փոխանցումների համակարգերի հետ համագործակցության շրջանակները` նախատեսելով ամրապնդել իր առաջատար դիրքը հայաստանյան դրամական փոխանցումների շուկայում:
23/04/2026
դրամ
Դոլար (USD)
371.83
-0.55
Եվրո (EUR)
434.37
-3.18
Ռուբլի (RUR)
4.9452
-0.0106
Լարի (GEL)
138.2
-0.26
Արծաթ
933.24
-12.63
