Կրիպտո

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 398.00-0.50 EUR SELL - 401.00+0.00
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
Ռուստամ Բադասյան. չկարգավորելով կրիպտոարժույթների ոլորտը թույլ ենք տալիս բազմաթիվ ստվերային գործարքներ
01/06/2022 18:26
Կիսվել

Ռուստամ Բադասյան. չկարգավորելով կրիպտոարժույթների ոլորտը թույլ ենք տալիս բազմաթիվ ստվերային գործարքներ

Կրիպտոակտիվների միջոցով հարկերից խուսափելու, փողերի լվացման դեպքեր կան, ՊԵԿ-ից ԿԲ-ին հորդորել են կարգավորել ոլորտը: Այս մասին ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ներկայացմանը՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին:

«Ունեցել ենք օպերատիվ հետախուզական միջոցառումներ, արձանագրվել է մեծ գումարի կանխիկի տրամադրման դիմաց կրիպտոակտիվի ձեռքբերում և էլեկտրոնային դրամապանակի կամ այլ միջոցների վրա կրիպտոակտիվի բացում»,- ասաց Բադասյանը:

Ըստ նրա, սակայն, այդ գործողությունները որևէ արդյունք չեն ունեցել՝ նաև այն պատճառով, որ հստակ կարգավորված չէ, թե կրիպտոակտիվները, ի վերջո, ի՞նչ են և ի՞նչ իրավական կարգավիճակ ունեն, դրանցով գործարքներն ինչպե՞ս են իրականացվում:  ՊԵԿ նախագահն ընդգծեց, որ աշխարհը գնացել է կարգավորման ճանապարհով:

«Եվ մենք Կենտրոնական բանկին բազմիցս խնդրել ենք, որ այդ ոլորտն անպայման կարգավորվի, որովհետև չկարգավորելով՝ մենք թույլ ենք տալիս բազմաթիվ ստվերային գործարքներ, մինչդեռ, աշխարհում դրա փորձն արդեն կա: Եվ կրիպտոակտիվների միջոցով թե´ հարկերից խուսափելու, թե´ փողերի լվացման դեպքեր, բնական է, որ կան, և բնական է, որ այդ հարցը շուտափույթ պետք է կարգավորել՝ այդ թվում հարկային վարչարարությունը կազմակերպելու համար», – ասաց ՊԵԿ նախագահը:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88